12:10 28.04.2022
Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությանը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրենը` «Թուրքիան և Հայոց Ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen’s Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին պարոն Ռոբերտսոնը նշեց, որ այն կանխամտածված և նախորոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի Հայերի Ցեղասպանություն դա մի այնպիսի զահրուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով Ցեղասպանության մասին նա ընդգծեց, որ Ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան: Ռոբերտսոնը ընդգծեց, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային Դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրւտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան Կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը որակելով որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Ռոբերտսոնը նմանություններ անցկացրեց Հայոց Ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգեվորված լինելով Հայերի Ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց Հրեաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը, պարոն Ռոբերտսոնը նշեց, որ երեսունից ավել երկիր ճանաչել է Հայերի Ցեղասպանությունն, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը ընդգծելով, որ երկու պետությունը չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաեւ անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։
Միջոցառման համակարքող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչանի խոսքը` միջոցառման մասնակիցներին: Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ եւ հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաեւ գիտակրթական եւ մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծեց, որ “ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել ցեղասպանությունը եւ, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է եւ բացարձակապես անընդունելի։ Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարեւանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով եւ բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ եւ այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ ցեղասպանությունից մեկ դար անց էլ, մենք` հայերս, դեռեւս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների եւ զանգվածային սպանդի նոր փորփշձերի ու սպառնալիքների։
Դեսպանը խոսքի ավարտին ներկայացրեց Արա Սարաֆյանին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց հեղինակավոր Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպությանը (EPLO) սեփական հարկի տակ միջոցառումն ընդունելու համար։
Այնուհետեւ հաջորդեց “Blue Book: Evidence of Armenian Genocide” վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ բրիտանական Բալիստա Մեդիա ընկերությունը նկարահանել էր Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։
Վավերագրական ֆիլմին հաջորդեց միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ պարոն Սարաֆյանը վերլուծեց և մանրակրկիտ կերպով ներկայացրեց Օսմանյան Կայսրությունում հայերի Ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը: Անդրադառնալով Ցեղասպանությանը կազմակերպանը պարոն Սարաֆյանը արձանագրեց, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախորոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացը եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան Կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:
Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին, պարոն Սարաֆյանն ընգդծեց, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձեւով սկսեց առերեսվել Հայոց Ցեղասպանության հետ, դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...