Ուրուգվայի խորհրդարանում անցկացվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Ուրուգվայի խորհրդարանում անցկացվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում

12:41 28.04.2022

Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա առթիվ ելույթ ունեցան Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի կողմից՝ Գաբրիելա Մուժուքյանը։ Ներկաներին տեսաուղերձ էր հղել Հայաստան-Ուրորգվայ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Խորհրդարանի նախագահ Բասգեթը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «գորշ գայլերի» նշանի ցուցադրմանը, խստորեն դատապարտեց այն՝ հայտարարելով․ «Մենք այդ ժեստը համարում ենք վիրավորանք՝ ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Ուրուգվայի ժողովրդին»։

Իր հերթին Ուրուգվայի փոխնախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց իր երկրի հավատարմությունը Հայ դատի պայքարին և ավելացնեց, որ ինչպես պատմականորեն ընդունված է, իր երկիրը միշտ շարունակելու է ոգեկոչել այս օրը, որպեսզի կանխվեն հետագա վայրագությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն էր։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, բարձր գնահատելով Ուրուգվայի կեցվածքը, մասնավորապես նշեց․ «Այսօր, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն իսկ իրողություն է, առանձնակի ակնածանքով ենք հիշում 1965-ին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դրանով Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որ համընդհանուր մոռացության միջից արդարության ձայն հնչեցրեց և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Մեր ժողովրդի հուշերում ու հոգեկերտվածքում Ուրուգվայն ընկալվում է իբրև իրական և անշահախնդիր բարեկամ»։

Միջոցառումը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անունից, եզրափակեց Գաբրիելա Մուժուքյանը, ով քննադատական խոսք ասաց երկրի արտգործնախարարության հասցեին՝ թուրք արտգործնախարարին ընդունելու համար և միաժամանակ բարձր գնահատեց երկրի նախագահի արագ արձագանքը Չավուշօղլուի ժեստի կապակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP