Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ

13:30 28.04.2022

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը քննության առարկա է մասնավոր բողոքի կարգով, իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքները՝ հանրային կարգով, այսինքն՝ նախնական քննության նախաձեռնման համար բողոքի առկայությունը պարտադիր պայման չէ:

Հաշվի առնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմով նոր քրեական պրակտիկայի ձևավորման ընթացքը քրեական ընդհանուր քաղաքականության համատեքստում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային լայն հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:
Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն՝ շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը: Այսինքն՝ նախ՝ ճնշող մեծամասնության դեպքում քննության համար ծանր վիրավորանքի ենթարկված անձինք են դիմում, բացի դրանից, քննության առարկա հանդիսացող՝ ծանր վիրավորանքի մեծ մասն առերևույթ կրել է ոչ հրապարակային բնույթ, այսինքն՝ դրանք հնչեցվել են առանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների, հրապարակային այլ եղանակների օգտագործմամբ, հաճախ արվել են կենցաղային փոխհարաբերություններում:

Այս իմաստով հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց և 762 դեպքում՝ այլ անձանց: Վերջինս փաստում է, որ նախ՝ որևէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արարքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի և քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն, կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն:

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաև նրանց ընտանիքի անդամները:
Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում:

Քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ և արտահայտություններ անելու համար: Ընդ որում՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվում չկան լրագրողներ, պաշտոնատար անձինք, 26-ի դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեն քաղաքական ուժերին հարող, համակիր անձինք, իսկ մնացած դեպքերում՝ այլ անձինք: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, որոնցից 15 գործ՝ 16 անձի վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33 գործ՝ 35 անձի վերաբերյալ՝ նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:
ՀՀ դատախազությունը հարկ է համարում ընդգծելու, որ նշված արարքի քրեականացումը, դրանցով իրականացվող քրեական հետապնդումներն ուղղված են ոչ թե մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավելյալ նոր մեխանիզմների գործադրմանը, այլ հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքը, նաև որպես հանցածին գործոն, արմատախիլ անելուն, ներհասարակական լարվածությունը թոթափելուն:

Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը հերթական անգամ կոչ է անում հանրությանը ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ատելության խոսքը հանրային խոսույթի նորմա դարձնելուց և առաջնորդվել ընդհանուր համակեցության և համերաշխության արժեքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP