15:22 28.04.2022
Ռուսաստանն անընդունելի է համարում Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը և կտրականապես դատապարտում է միջազգային իրավունքը խախտող գործողությունները։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը, միջազգային իրավունքի հիմնարար իրավունքների խախտում է և կտրականապես անընդունելի է»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ նման հարձակումները «հանգեցնում են սիրիական զինված ուժերի մարտական ներուժի նվազմանը և բացասաբար են անդրադառնում սիրիական հողում ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի արդյունավետության վրա»։
«Մենք պահանջում ենք, որ իսրայելական կողմը դադարեցնի այս արատավոր և վտանգավոր գործելակերպը»,- հավելել է նա։
Ավելի վաղ Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող զորքերի դիրքերի վրա իսրայելական հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Դուբայից հեռարձակվող «Ալ-Հադաս» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանվել են նաև շիական «Հըզբոլլահ»-ի հինգ մարտիկ, որը սիրիական բանակի կողմից կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ։ Հարվածները հասցվել են Դամասկոսից հարավ գտնվող միջազգային օդանավակայանի տարածքին, որտեղ գտնվում են զենքերով պահեստները և շիա կազմավորումների հրամանատարական կետերը։
Ըստ «Ալ-Հադասի»՝ Սիրիայի դեմ հարձակումը իսրայելական իններորդ ագրեսիվ գործողությունն էր տարեսկզբից ի վեր։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...