15:13 28.04.2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը խստորեն դատապարտել է թուրքական ռազմական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտումները և տեղեկացրել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հրահանգով ԱԳ գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը նոր բուռն բողոք է հայտնել Թուրքիայի դեսպանին մեկ օրում Հունաստանի օդային տարածքի աննախադեպ քանակի խախտումների և Հունաստանի տարածքի վրայով (թուրքական կործանիչների) թռիչքների (ներառյալ մի շարք տարածքներ, որոնցում բնակչություն կա) կապակցությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Թուրքիայի շարունակական սադրիչ և հանցավոր պահվածքը, որը խախտում է Հունաստանի ինքնիշխանությունը, լիովին դատապարտելի է և անընդունելի»:
ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «բացի ակնհայտ փաստից, որ սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, այդ գործողությունները, որոնց պատասխանատվությունը կրում է միայն Թուրքիան, առանձնակի լարվածության մթնոլորտ են ստեղծում երկու երկրների հարաբերություններում, ինչը հակասում է այս մթնոլորտը բարելավելու ջանքերին»։
Սա Թուրքիայի Հունաստանի արտգործնախարարության երկրորդ դեմարշն է երկու օրվա ընթացքում։ Չորեքշաբթի օրը Հունաստանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել Թուրքիայի դեսպանին հունական կղզիների վրայով թուրքական կործանիչների թռիչքի դեմ, հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աթենքի մակեդոնական լրատվական գործակալության (AMNA) հաղորդման համաձայն, չորեքշաբթի կեսօրին թուրքական F-16 կործանիչները թռել են հունական Ֆարմակոնիսի, Լիփսի, Ֆուրնի և Ինուսե կղզիների վրայով։ Այսօր ավելի վաղ թուրքական F-16 կործանիչի ևս մեկ զույգ թռիչք է կատարել Արկի, Լիփսի, Ագաթոնիսիոն, Սամոս, Ֆուրնի և Ինուսե կղզիների վրայով։ Բոլոր դեպքերում հունական ռազմական ինքնաթիռները օդ են բարձրացել թուրքական ինքնաթիռները որսալու համար, ինչը, միջազգային կանոնների համաձայն, ստիպել է խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, նշում է գործակալությունը։
Իր հերթին, ProtoThema թերթը չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Հունաստանի ԱԳՆ դեմարշից հետո թուրքական ավիացիան ակտիվացրել է իր սադրանքները։ Թերթի տվյալներով՝ չորեքշաբթի օրը թուրքական ինքնաթիռները 126 անգամ խախտել են ազգային օդային տարածքը՝ կտրուկ ավելացնելով լարվածությունը հունա-թուրքական հարաբերություններում։ Խախտումների թվում են թուրքական ինքնաթիռների 24 թռիչքները՝ հունական տասնմեկ կղզիների վրայով։
Չորեքշաբթի օրը հունական Newsbomb.gr լրատվական պորտալը հայտնել է, որ Հունաստանի օդային շտաբը չեղարկել է Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին, քանի որ թուրքական կործանիչները մշտապես խախտել են Հունաստանի օդային տարածքը և թռչել հունական կղզիների վրայով։ Պորտալի տվյալներով՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած արտակարգ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվել չեղարկել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրավերը՝ մասնակցելու այս զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի կեսերին Արաքսոսում գտնվող Հունաստանի ռազմաօդային ուժերի 116-րդ մարտական թևի ավիաբազայում։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...