ԱՄՆ 64 կոնգրեսական միացել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու և ՀՀ-ին ու Արցախին 150 մլն դոլարի օժանդակություն տրամադրելու նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ 64 կոնգրեսական միացել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու և ՀՀ-ին ու Արցախին 150 մլն դոլարի օժանդակություն տրամադրելու նախագծին

12:09 29.04.2022

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը։ Այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման համար տևական ժամանակահատված աշխատանք է իրականացվում նաև ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Մեկնաբանելով բավական մեծ թվով կոնգրեսականների միացումը հիշյալ նախաձեռնությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք կանգնած ենք Կոնգրեսի 64 անդամների կողքին, ովքեր 2023թ․ ֆիսկալ տարվա համար կոչ են անում բավական ազդու օգնություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին, հակազդել Ադրբեջանի շարունակվող հարձակումներին և իրապես փոխել շուրջ 100.000 հայերի կյանքի որակը։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների հետ, որ ամերիկյան հարկատուների գումարները չօգտագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն օգնելու և աջակցելու համար»։

Երկկուսակցական նամակում, օրենսդիրները, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել ծանր դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ անմեղ քաղաքացիների դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով և, որ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարի օժանդակությունը «կօգնի հայ փախստականներին տրամադրել օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, առողջապահություն, վերականգնում և ականազերծում, ինչն անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կյանքը վերակազմակերպելու համար»:

Հայաստանին 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու իրենց առաջարկի հիմնավորվածությունը օրենսդիրները բացատրել են այն հանգամանքով, որ դա կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, ամրապնդել ամերիկյան ներկայությունը, մեծացնել ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Օրենսդիրներն իրենց նամակում նաև կարևորել են, որ «907-րդ բանաձևի» կատարումն ամբողջապես վերականգնվի, որով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան արտաքին օժանդակության տրամադրումը, ինչպես նաև կարևորել են հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն համագործակցում է Ֆ․ Փալոնի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության հետ՝ հայանպաստ այս նախագծի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով Հայ դատի հանձնախումբն իրականացրել է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա, որով ավելի քան 50․000 նամակներ են ուղարկվել կոնգրեսականներին՝ հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

BACK_TO_TOP