Տոկաևն առաջարկել է Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Տոկաևն առաջարկել է Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել

13:24 29.04.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նիստում առաջարկել է երկրի Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնել ։

«Կարծում եմ, որ ժողովրդի քվեարկության միջոցով Սահմանադրության փոփոխությունը կլինի ժողովրդի կամքի հստակ դրսևորում»,- ասել է Տոկաևը։

Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի ուղին՝ դեպի համապարփակ ժողովրդավարացում և նոր կառուցվող Ղազախստան»։

Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ հանրաքվեն ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտն է, սակայն Ղազախստանում այն ​​վերջին անգամ անցկացվել է 1995 թվականին, երբ հաստատվել է գործող Սահմանադրությունը։

«Ես նախաձեռնեցի սահմանադրական փոփոխություններ, որոնք հիմնարար են և արմատապես փոխում են երկրի քաղաքական համակարգը։ Մենք անցնում ենք նոր պետական ​​մոդելի, պետության և հասարակության փոխգործակցության նոր ձևաչափի։ Այս որակական անցումը կարելի է անվանել երկրորդ հանրապետություն»,- պարզաբանել է պետության ղեկավարը։

Նրա խոսքերով` աշխատանքային խումբը փոփոխություններ է պատրաստել հիմնական օրենքի 33 հոդվածներում։ Այն ամբողջ Սահմանադրության մեկ երրորդն է։ Նոր փոփոխությունները կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Սահմանադրական խորհրդին, որն էլ առաջիկայում հրապարակելու է իր վճիռը։

Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են նախագահի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգված ամրապնդվում է մարդու իրավունքների ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

BACK_TO_TOP