Կայացել է «Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Կայացել է «Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022

17:22 29.04.2022

Ապրիլի 28-29-ին Երևանում կայացել է «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:

«Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթին մասնակցել է 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվել են մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող գնահատողների կողմից: Մրցույթի բարձր որակն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համտեսող-գնահատողների աշխատանքը համակարգեցին գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ և բարձր որակավորում ունեցող գինու փորձագետները:

Մրցույթի նպատակներն էին` ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգը, սահմանել որակական նոր չափանիշներ հայկական գինիների համար, ճանաչելի դարձնել «Հայաստանի գինիներ» ապրանքանիշը` դարձնելով այն երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում:

Մրցույթն անց է կացվել Mundus Vini, OIV և այլ հեղինակավոր միջազգային մրցույթների ձևաչափով՝ 100 բալանոց համակարգով: Գինիներից միայն որակի չափանիշներին համապատասխանող և անցողիկ շեմը (85 և ավել միավոր) հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը: Բացի դրանից՝ մրցույթում հաղթած գինիները կներկայացվեն Եվրոպայում գործող` www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում` նախապես տեղափոխվելով Բեռլին` հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

«Իրականացնելով այս մրցույթն առաջին անգամ 2020 թվականին՝ մենք նախ և առաջ ներդրեցինք հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմները և սահմանեցինք որակի նոր չափանիշներ հայկական արտադրության գինիների համար: Այդ չափանիշներին համապատասխան, հետևաբար հաղթած գինիները միջազգային ասպարեզում կարող են ներկայանալ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո՝ այդպիսով դառնալով երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մի կողմից հարթակը հնարավորություն կտա կույր համտես մրցույթի միջոցով ընտրված փոքր և միջին արտադրողներին ներկայացված լինել ԵՄ-ում, ինչը շատ անգամ բարդությունների հետ է կապված: Մյուս կողմից, հարթակը կօգնի Եվրոպայում բնակվող գինու սիրահարներին բացահայտել նոր համեր կամ իրենց սիրելի հայկական գինին առաքել ուղիղ տուն: Եվ, վերջապես, լոգիստիկ պահեստի շնորհիվ հայկական գինի արտադրողներն ավելի հեշտությամբ կարող են մասնակցել Եվրոպայում միջազգային առևտրային և ոչ առևտրային ցուցահանդեսների»,- նշել է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Մրցույթի ավարտից հետո բոլոր գինիները ևս մեկ անգամ կհամտեսվեն և կգնահատվեն` արդեն փորձագետների կողմից: Արդյունքներն ամփոփելուց հետո մասնագետները կկազմեն գինիների բույրերի և համերի բնութագիրը` տալով գինու արտադրողներին համապարփակ նկարագիր նրանց գինիների վերաբերյալ:

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Возможно, это изображение 10 человек и в помещении

Возможно, это изображение 1 человек и стоит

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

BACK_TO_TOP