17:12 30.04.2022
Շիրակի մարզի ավտոճանապարհները սպասարկող չորս ընկերություններն անցել են ճանապարհների ամառային սպասարկման պարտականություններին։ Այս տարի ուշ են մեկնարկել՝ մարտ ամսվա ձմեռային եղանակի պատճառով։
Ճանապարհաշինական ընկերութունները միջպետական, հանրապետական նշանակության մայրուղիներում ընթացիկ նորոգումներ են կատարում։ Փոսալցումներից բացի, սպասարկման պարտավորությունների ցանկում են ճամփեզրերի աղբի մաքրումը, վնասված կողային արգելապատնեշների վերանորոգումը, անհրաժեշտության դեպքում նաև ճանապարհային երթևեկության նշանների նորացումը։
Ձյան հալվելուց հետո ամեն տարվա պես տարբեր չափերի ու խորության փոսեր են բացվել։ Ձյուն մաքրող տեխնիկաները մի 15 օր առաջ են շինարարները հավաքել։ Ձմեռայինից հետո ճանշինների համար բացվում է ամառային սպասարկման սեզոնը։ Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության 10 կմ ճանապարհի մեկ կիլոմետրանոց հատվածում փոսային նորոգումներ են։ Հանրապետական նշանակության այս ճանապարհը 2001 թվականին է հիմնանորոգվել։ 20 տարի առաջ հիմնանորոգված նույն ճանապարհի 2 կմ-ոց հատվածն անցած տարի են ասֆալտապատել։
Հատվածային հիմնանորոգումը փոսային մեծ մակերեսների առաջացման դեպքում արդյունավետ տարբերակ է շինարարների համար։ Շինընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ է մետաղական արգելապատնեշների տեղադրումը, կողնակների մաքրումը և այլն։
«Անցյալ տարի ասֆալտն արել ենք, մնում է կողնակների, ճանապարհային նշանների, մետաղական արգելապատնեշների, տեղադրման աշխառտանքները։ Էս տարի դրանք էլ կանենք»,- նշում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչոյանը։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների սպասարկում է իրականացնում ամբողջ տարին։ Ամռանը սպասարկում է մոտ 175 կմ երկարության ավտոճանապարհ։ Աշխատանքների բնույթից ու տեսակներից ելնելով, ի տարբերություն ձմռանը, ամառային աշխատանքները շատ են, հետևաբար ծախսատար։
Աշխատանքների ծավալն ամառային սեզոնին ավելին է և մի քանի ուղղություններով։ Ավտոճանապարհներին կուտակված աղբի հեռացումը ևս սպասարկող ընկերություններն են կատարում։ Իսկ ավտոմոբիլային ճանապարհներին թե որտեղից է այդքան աղբ գոյանում, սպասարկող ընկերություններն իրենց աչքի տեսածն են ասում։
«Ամենաշատը մեքենաների վարորդներն են , որոնք ուղևորների հետ միասին աղբը մեքենայից շպրտում են, ցանկացած պահի բացում են լուսամուտն ու շպրտում ճանապարի վրա, որը կամ մնում է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, կամ կողնակներին»,- ասում է Ալեքսան Քոչոյանը։
Սպասարկող 4 ընկերութունները փոսային նորոգումներից և պայմանագրայով նախատեսված այլ աշխատանքային պարտականություններից բացի, իրենց սպասարկման ենթակա տարածաշրջաններում նաև կապիտալ ասֆալտապատման ծրագրեր են իրականացնում։ Այս տարի ինչ ծավալի հիմնանորոգման աշխատանքներ կլինեն մարզի ճանապարհներին, սպասարկող ընկերությունների համար պարզ կդառնա մեկ ամսից։
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...