17:20 30.04.2022
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի և տարածքների պատասխանատուների հետ քննարկել է ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։
Ինչպես զեկուցել է «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է հաղթահարել կազմակերպված ու հետևողական աշխատանքի շնորհիվ։
«Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը ոռոգվել են առանց ուշացումների։ Այսօրվա դրությամբ ոռոգման վարձավճարների գանձումը հասցրել ենք մոտ 95 տոկոսի։ Այս տարի էլ պետք է կարգավորենք բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները, հաղթահարենք ի հայտ եկած դժվարությունները, որպեսզի կազմ ու պատրաստ լինենք ոռոգման շրջանի մեկնարկին ու ընթացքին։ Ջրամատակարարման քսան կետերում նախորդ տարում կառուցվել է ջրաչափական դիտակետեր, որտեղ այս տարի տեղադրվելու է ջրաչափական հաշվառող սարքերը։ Իրականացված ծրագրերի արդյունքում նախատեսում ենք ավելացնել մեր հաշվեկշռում առկա ոռոգելի տարածքները՝ այն հասցնելով մինջեւ 2100 հեկտարի։
Գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 25 միլիոն դրամ, որը 5 միլիոն դրամով ավելի է 2021 թվականին տրամադրված միջոցներից։ Դա հնարավություն է ստեղծում՝ ի հայտ եկած խնդիրները ժամանակին շտկելու, ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար։ Այս պահին, պայմանավորված ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի փոփոխությամբ, նոր պայմանագրեր ենք կնքում ջրօգտագործողների հետ։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում նորոգում ենք ներտնտեսային եւ միջտնտեսային ոռոգման ցանցերը, իրականացնում խորքային հորերի մաքրում ու նորոգում, պոմպակայաններում տեխնիկական խնդիրները կարգավորելու աշխատանքներ։ Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ այս տարի ՀՀ կառավարության եւ «Եվրասիական զարգացման բանկի» համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Արդիականացվելու են Ծովինարի «Մեծ առու», Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին ոռոգման ջուր մատակարարող «Մանասի առու» եւ Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքները։ Երեք ծրագրերի նախագծերն էլ հաստատված են արդեն, առաջիկայում կձեռնարկվեն շինարարական աշխատանքները»,-ներկայացրել է Արտաշ Սարդարյանը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը և «Գեղարքունիք» ՋՕ ընկերությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ոռոգման շրջանը պատշաճ կերպով դիմավորելու, նախորդ տարիներից կուտակված պարտքերը նվազագույնի հասցնելու, ապօրինի ջրօգտագործումները կանխելու ուղղությամբ։
Կարեն Սարգսյանը ներկայացրել է, որ այս տարի համեմատած նախորդ տարիների՝ գրեթե կրկնակի անգամ ավելացել են ոռոգման համակարգի արդիականացման սուբվենցիոն հայտերը։ «Վստահ եմ, որ այս ծրագրերն իրականացնելուց հետո նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները և կավելանան ոռոգելի տարածքները»,- նշել է մարզպետը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...