19:37 30.04.2022
Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով:
1,2 հեկտար տարածքում կառուցված Արթիկի արևային կայանն իր տեսակի մեջ եզակի է Հանրապետությունում։
1,2 հեկտար տարածքում կառուցված Արթիկի արևային կայանն իր տեսակի մեջ եզակի է Հանրապետությունում։
«Կայանն արտադրելու է տարեկան 1335 մՎտ/ժ էներգիա, որը վաճառքի պարագայում կազմում շուրջ 33 մլն դրամ։ Մոտ 20-25 տարի այս կայանը շատ լավ աշխատելու է ու ապահովվիելու է համայնքին եկամուտ։ Ծախսերը փակելուց հետո մոտ 20 մլն-ից ավելի գումար կմնա բացառապես ներդրումների համար։ Իսկ ներդրումները պիտի աշխատեն շրջանառու հիմնադրամի սկզբունքով, այսինքն՝դրված գումարները հետ են գալու և Արթիկը դրանք կարող է օգտագործել և՛ սուբվենցիաների համաֆինասավորման, և՛ մանկապարտեզների բարելավման և այլ կարիքների համար»,- ասում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը։
Արթիկի արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան համայնքում չի սպառվելու, փոխարենը օգտվելու է վաճառքից ստացված արդյունքներից։ Կայանի շահագործումը դեռ նախորդ տարեվերջին էր նախատեսվում, որը հանձնվելու էր նոր ձևավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
Արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան ենթակա է վաճառքի։ Կայանն ունի էլեկտրաէներգիա արտադրելու և վաճառելու համար հատուկ լիցենզիա և իր արտադրանքը վաճառելու է Հայաստանի էլեկտրացանցերին։
«Ամբողջ գումարը վաճառքից հետո գալիս է համայնք՝ ՀՈԱԿ-ի հաշվին, վերջինս էլ փոխանցում է համայնքին, համայնքն էլ որոշում է ինչ անել էդ գումարով։ Բայց գործառնական ձեռնարկ կա մշակված, որտեղ մանրամասն ասվում է, թե ինչ չափանիշներով են ընտրվելու այն ներդրումները, որոնց ուղղությամբ ծախսվելու են այդ գումարները»,- նշում է Աստղինե Պասոյանը։
Էներգետիկ առումով Շիրակի մարզն Հայաստանում համարվում է ամենաբարձր արտադրողականություն ապահովող տարածքը, և այստեղ է, որ արևային կայաններն ունեն բարձր արդյունավետություն։ Հայտնի է, որ Շիրակի մարզում արևային օրերի քանակը շատ է և արևից ստացվող էներգիան ևս։ Շահագործումից 10 րոպե անց մասնագետներն արձանագրեցին, որ Արթիկի արևային կայանն ապահովեց նախատեսվածից 10 տոկոս ավելի էներգիա:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...