Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է. վարչապետ

18:42 30.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին:

Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ, վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»Վարչապետի խոսքով, այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա.

 «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար հպատակ հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել և տեղի ունեցան հեղափոխություններ:

Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով, ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»:

Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր, այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով, ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում՝ երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը.

«Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ։ Բայց այն ժամանակ կար այսպիսի ընկալում, որ դա հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա տեղի ունեցած ընտրություններ են, և սկզբունքորեն այդ պահին գործող իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք չուներ էլ։ Հետևաբար՝ եթե չուներ կարիք, իմաստ էլ չկար կեղծելու ընտրությունները։ Հետևաբար, այո, ճիշտ է, ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ, բայց սկզբունքորեն դեռ պարզ չէ, եթե իշխանության, այսպես ասած, իրավիճակն այլ լինի, արդյոք այդ նույն իշխանությունն այդ նույն կամքը կցուցաբերի և ազատ ընտրություններ կանցկացնի»։

Այս համատեքստում վարչապետը նշել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին:

«2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին, այնքանով, որքանով ինքը տեսնում է, զգում է, գիտի, որ իշխանությունը և ընտրությունների արդյունքները ձևավորվել են իր քվեի արդյունքում։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է` ինչքանո՞վ է այդ քվեն եղել օրինական, ինչքանո՞վ են ապահովվել օրինական պայմաններ ընտրությունների համար: Այստեղ էլ մենք սովորաբար հղում ենք անում միջազգային դիտորդներին, որոնք 2021-ի ընտրությունների մասին ասացին, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին։

Միակ դիտողությունը, ըստ էության, այն էր, որ ատելության խոսքը մեծ չափաբաժին է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչը ճիշտ էր և ինչը լավ չէր։ Բայց նաև այդ ժամանակ ունեինք այն, ինչ ունեինք: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ներքաշվել էին այդ պրոցեսի մեջ, բայց արդյունքում կարևորն այն է, որ ընտրություններում որոշումը կայացրել է ժողովուրդը։ Ահա, Քաղաքացու օրը, հենց այսօր արձանագրվում է և արժևորվում է դրանով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքն ունի հնարավորություն բոլոր մակարդակներում իշխանություն ընտրելու՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, ինչը չի նշանակում, թե մեր ընտրությունները կատարյալ են և անթերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մի փոքր այլ կարգավորումների, բայց, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրենք, որ այո՛, Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային օր է, այլ նաև ունի նշանակություն, ունի խորհուրդ հենց այս հանգամանքի բերումով»։

Կառավարության ղեկավարը նաև նշել է.

 «Իհարկե, սա ամենը չէ, որովհետև կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեզ համար՝ որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի, մեր հարաբերությունները պարզելն է սկզբում իմ նշած հասկացությունների հետ՝ «հայրենիք», «երկիր», «պետություն», «մարդ», «քաղաքացի», «ազգ» – «ժողովուրդը» այս պարագայում ես հանեցի, որովհետև քաղաքացիների ամբողջությունը մեր Սահմանադրությամբ կոչվում է «ժողովուրդ» – «իրավունք», «պարտականություն», «օրինականություն»: Եվ երբ մենք կկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, կունենանք հաջողություն, երբ մենք չկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, չենք ունենա հաջողություն: Քաղաքականությունը մեծ հաշվով հենց սրա մասին է: Իսկ ինչպե՞ս որոշել՝ որ դիրքավորումն է ճիշտ, իսկ որ դիրքավորումն է սխալ: Սրա համար էլ ստեղծվել է հենց ժողովրդավորությունը, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ներկայանան իրենց մեկնաբանությամբ և ժողովուրդն ընտրությունների ժամանակ որոշի, թե այդ դիրքավորումներից որն է ճիշտ և այդ կայացված որոշումներին էլ հաջորդեն հետագա գործողությունները»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը.

«Նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ, իհարկե, ընտրություն, իհարկե ժողովրդավարություն, բայց այդ ամենը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի արտահայտվելու ազատության, չի կարող տեղի ունենալ առանց հավաքների ազատության, արտահայտվելու ազատության, տեղաշարժի ազատության և մի շարք ազատությունների: Եվ մեր խնդիրն է՝ ապահովել այդ բոլոր ազատություններն այնպես, որ դրանք նպաստեն օրինականությանը, իրավունքների պաշտպանությանը»:

Վարչապետի խոսքով, ժողովրդավարության թերությունն այն է, որ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ չունեցող երկրներում, նաև հետխորհրդային տարածքի մարդկանց ընկալումներում ազատությունների երաշխավորումը երբեմն ընկալվում է որպես իշխանության թուլություն.

 «Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ իմ ասածի համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական երկրների համար, որպեսզի ինստիտուտները կայանան: Այդ ինստիտուտներն են օրենքը, օրինականությունը, դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և, իհարկե, ինստիտուտներից ամենակարևորագունը՝ քաղաքացին, քաղաքացու ինստիտուտը, որը մեզ համար շատ մեծ առանցքային նշանակություն ունի, որովհետև, ինչպես արդեն ասացի, մենք բոլորս՝ որպես քաղաքացի ունենք և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ: Եվ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն ճիշտ հավասարակշռության մեջ»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և ընդգծել, որ Հայաստանն այդ ճանապարհի վրա է:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են  «հայրենասիրություն» հասկացությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

BACK_TO_TOP