Անքնությունը կապված է մի շարք վտանգավոր հիվանդությունների հետ. նյարդաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Անքնությունը կապված է մի շարք վտանգավոր հիվանդությունների հետ. նյարդաբան

20:46 01.05.2022

Նյարդաբան Օլգա Պոտասեևան անքնությունը կապում է մի քանի վտանգավոր հիվանդությունների հետ: Նրա խոսքով՝ քնի խանգարումը կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության, ինսուլտի,  Ալցհեյմերի հիվանդության, պրոստատիտի կամ միզուղիների, անմիզապահության, սրտանոթային պաթոլոգիաների կամ սրտի իշեմիկ հիվանդության, արթրոզի, ռևմատոիդ արթրիտի, դեպրեսիվ կամ խուճապի խանգարումներ առողջական այլ խնդիրների մասին։

Բացի այդ, ըստ բժշկի, քնի խանգարումը կարող է կապված լինել նյարդաբանական հիվանդությունների ցավային սինդրոմների, հենաշարժողական համակարգի հիվանդությունների հետ, օրինակ՝ ողնաշարի հետ կապված խնդիրների կամ ծայրամասային նյարդերի վնասման հետ։ Այս ախտանշանները կարելի է նկատել այսպես կոչված «անհանգիստ ոտքերի» համախտանիշի դեպքում, երբ հիվանդը ցավոտ անհանգստություն է զգում և քնելու ընթացքում պարբերաբար շարժում է ոտքերը։

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը նույնպես կարող է կապված լինել անքնության հետ, ասում է նյարդաբանը։ Այս դեպքում կարող է առաջանալ շնչառական խանգարում: Որպես հետևանք արյան մեջ թթվածնի խտությունն ընկնում է, ուղեղի աշխատանքը ակտիվանում է, և տեղի է ունենում արթնացում:

«Քնի երկարատև խանգարման դեպքում չպետք է անտեսել այս ախտանիշները և ինքնուրույն բուժվել: Ավելի լավ է դիմել մասնագետի, ով կպարզի անքնության պատճառը և կնշանակի  բուժում»,-հավելել է բժիշկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

BACK_TO_TOP