Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառել ՌԴ ի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառել ՌԴ ի դեմ

20:24 02.05.2022

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառել տասնյակ ռուս խորհրդարանականների և մի քանի պաշտպանական ընկերությունների  նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, հայտարարել է Նոր Զելանդիայի արտգործնախարար Նանայ Մահուտան։

«Պատժամիջոցների վերջին փուլն ուղղված է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի 170 անդամներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտի վեց ընկերությունների և կազմակերպությունների», – ասվում է հայտարարության մեջ: Մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Նոր Զելանդիան սահմանափակող միջոցներ էր կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ռուս քաղաքական գործիչների, գործարարների, ռուսական խոշոր բանկերի, ռազմական առաջնորդների և Պետդումայի պատգամավորների նկատմամբ, ովքեր փետրվարին կողմ էին քվեարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչմանը:

Նրանց արգելվել է մուտք գործել երկիր և մերժվել են բանկային ծառայությունները, իսկ հնարավոր հաշիվները սառեցվել են։ Նրանց սեփական նավերին և ինքնաթիռներին, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ռազմական ինքնաթիռներին և նավերին արգելվել է հատել Նոր Զելանդիայի սահմանը։ Ապրիլի 25-ից երկիրը 35 տոկոս լրացուցիչ մաքսատուրք է մտցրել ռուսական ապրանքների ներմուծման համար։

Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները։ Սահմանափակող միջոցառումներն առաջին հերթին ազդել են բանկային հատվածի և բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա։ Շատ բրենդներ հայտարարել են Ռուսաստանից դուրս գալու մասին։ Կրեմլում նոր պատժամիջոցներն անվանել են տնտեսական պատերազմ, սակայն ընդգծել են, որ պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

08:42 23.06.2025

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

BACK_TO_TOP