19:16 04.05.2022
Շիրակի մարզի միակ եռաթռիչք կամուրջը 150 տարվա պատմություն ունի։ Կառուցվել է 1873 թվականին, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա՝ Կարսի կամրջի նմանությամբ։ Այն ունեցել է ռազմավարական նշանակություն, այստեղով ռազմական տեխնիկա է տեղափոխվել, հետո ծառայել է ժամանակի առևտրականներին։ 100 մետր դեպի արևելք գործել է քարավանատուն, որից ոչինչ չի պահպանվել, հիմա ամբողջովին փլուզման վտանգի տակ է կամուրջը։
«Օրեցօր էդ փլված տարածքն ավելի է մեծանում։ Օրինակ՝ ձնից հետո արդեն մի կես մետր շատացել է էդ հատվածը»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը։
Կամրջի քայքայումը կապում են նույն տեղով անցկացված ջրագծի հետ։ Ոռոգման համար 30 մետր երկարության կամրջի արևմտյան կողմով մեծ տրամաչափի խողովակով ջուր է մատակարարվել մինչև 1970-ականները։ Ժամանակի ընթացքում կամրջի եզրերից ջուրն ու ձյունը կուտակվել են խողովակի համար նախատեսված բացվածքներում և քայքայել։
Եռաթռիչք կառույցը 1800-ականներին բնորոշ սալապատ արտաքին ծածկույթ է ունեցել, որը պահել է կամուրջը քայքայումից։ Տարիների ընթացքում սալաքարերի շերտը ասֆալտապատվել է, ասֆալտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է եզրերի պաշտպանիչ քարերին։ Այդպես փորձել են նաև ամրություն տալ կամրջին, բայց այդ տարբերակով էլ ջրահեռացման հնարավորություն չի մնացել։
150 տարի առաջ վարպետների կամրջաշինական տեխնոլոգիայից ոչինչ չի մնացել։ Մի քանի անգամ կատարված ասֆալտապատման ընթացքում, թե ինչքան ծանր տեխնիկա է աշխատել կամրջի վրա, տարածքի բնակիչներին է հայտնի։ Կամրջի 3 թռիչքների հատվածները ևս քանդված են, փլվել են պատնեշները, ճանապարհի մի մասն էլ չկա։ Ամբողջ ծանրությունը պահում է արևելյան կողմի մոտ մեկուկես մետրանոց հատվածը, որը ևս ապահովագրված չէ փլուզումներից։ Կամրջով երթևեկությունն արգելված է, բայց այն վեց գյուղեր իրար կապող միակ ենթակառույցն է։
«Ոչ մեկին էլ չես կարող մեղադրել, մարդն ուզում է, ասենք, էս գյուղը գնալ։ Տեսե՛ք, Կրասարից մինչև Սեպասար 2 կմ է, Աշոցքով շրջանցելով՝ արդեն 7-8 կմ ճանապարհ պետք է անցնի, շատ ծախսատար է»,- ասում է Կրասարի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանը։
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում գյուղացիները ստիպված գյուղտեխնիկան գետով են անցկացնում, իսկ մարդատար մեքենաներն ընդհանրապես չեն կարող անցնել։ Կամուրջը հրատապ վերակառուցման է սպասում 10 տարուց ավելի, այս ընթացքում ամբողջական հետազոտություններ ևս չեն տարվել, եղել են միայն ակնադիտական։ Վերջին նման ուսումնասիրությունը կատարվել ու դրա հիման վրա վերակառուցման նախահաշիվ է կազմվել 4 տարի առաջ։
«110 մլն դրամի մասին էր խոսքը, նախագիծ-նախահաշիվ արեցին, էդ կամրջի տեսքը պիտի պահպանվի, ոչ թե արմատուրաներով գործեն, բետոն լցնեն, ասացին՝ էդ գումարը շատ քիչ է։ Դրանից հետո էլ ամեն տարի նկար կուզեն, ամեն տարի կսեն՝ էս տարի կեղնի, 365 օրը կանցնի՝ էլի նույն բանն է»,- նշում է Կրասարի վարչական ղեկավարը։
Հերթական տվյալները, լուսանկարների տեսքով, համապատասխան գերատեսչություն ուղարկել են փետրվար ամսին։ Այդ ժամանակ կամուրջը փակ էր ձյան շերտով, որը հալվելուց հետո նոր փլուզումներ են ի հայտ եկել։ Արգելված երթևեկությամբ կամրջի վրա այժմ բույն են դրել օձերը։
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...