12:16 21.02.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը չի համաձայնել նախարարի այն մտքի հետ, որ երիտասարդների արտահոսքի պատճառը տարեցների կողմից իրենց ճանապարհը փակելն է, այլ ավելի շատ արտահոսքը պայմանավրորված է կենսական մակարդակի ապահովմամբ:
«Եթե այդ երիտասարդին այսօր Եվրոպան առաջարկում է 3-5 000 դոլար աշխատավարձ, 200 000 դրամով նա չի մնա այստեղ աշխատելու», – ասաց Վարդևան Գրիգորյանը:
Նախարարը հակադրվեց հնչեցված մտքին: «Ես խոսել եմ բնագիտության ոլորտի տասնյակ երիտասարդների հետ, որոնց մի մասը այսօր Հայաստանում չէ: Մարդիկ ասում են, որ այո՜ ունեն բարձր վարձատրվող առաջարկներ դրսից, բայց եթե իրենց առաջարկվի 1000-1500 դոլար վարձատրվող աշխատանք, իրենք կմնան այստեղ: Իրենք փորձում են դիմել մրցույթների: Երիտասարդը դիմում է ֆիզիկայի ֆակուլտետ 0.25 կամ 0.5 դրույք են առաջարկում: Պայմանագրային ձևով պահանջում են, որ ստորագրի նվաստացուցիչ այդ պայմանագիրը: Մարդը կարող է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել», – ասաաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը վստահեցրեց, որ եթե այդ երիտասարդներին տրվի հնարավորություն և վստահություն հեռանկար ունենալու, օրինակ, որ 50 տարեկանում կդառնա լաբորատորիայի վարիչ, իր գիտական խումբը կստեղծի, կմտնի լսարան ոչ թե 70-ականների տետրերով կկարդա, այլ նոր մեթոդներ կներդնի, ապա այդ մարդիկ կմնան Հայաստանում: Նախարարը նույնիսկ խոստացավ անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել այդ երիտասարդների հետ:
Վարդևան Գրիգորյանի հաջորդ հարցը նախարարին՝ վերաբերում էր ամբիոնի վարիչի գործառույթին:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...