12:16 21.02.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկով պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա:
«ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար կարևոր երկու սկզբունքներին՝ տեսանկարահանմանը և ցուցակների հրապարակմանը: Այս դահլիճում քանիցս եղել է քննարկում, պարոն Թովմասյանը կվկայի, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այն ժամանակ ՕԵԿ-ի կողմից առաջարկվել է, անընդհատ մտահոգություն է եղել տարածքայինի հետ կապված, բայց պարոն Հարությունյանը հանդես եկավ բացահայտ ուլտիմատումով՝ ասելով, որ եթե այս տարբերակը չի ընդունվում, ապա ընդդիմության համար սկզբունքային երկու պահանջները՝ տեսանկարահանումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս չեն ընդունվում»,-հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախ հակադարձեց, որ ուլտիմատում չի եղել և չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն համոզմանը, թե մեր երկրում գործող ընտրական մոդելը որևէ այլ երկրում չկա: Հիշեցրեց՝ այս մոդելը տարածված է աշխարհի 20-ից ավելի երկրներում։ Նա նաև հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին կոնսենսուսի արդյունքում կողմ է քվեարկել ընտրական օրենսգրքին:
«Որևէ քաղաքական ուժի կողմից ուլտիմատում չի եղել իշխող ուժի որևէ քաղաքական գործչի կամ ներկայացուցչի կողմից: Շատ ճիշտ նշեցիք, փոխզիջումային տարբերակ է եղել, կոնսենսուսը նշանակում է փոխզիջում, սա նշանակում է, որ ներկայացված 5 պահանջներից, փոխադարձ համաձայնությամբ մեկը չի ընդունվել, մյուս չորսի վերաբերյալ եղել է առաջարկ, որին մենք համաձայնել ենք: Դա նշանակում է կոնսեսուս, փոխզիջում, ոչ թե ուլտիմատում»,- ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...