19:45 05.05.2022
Սեզոնին բնորոշ վիրուսային սրացումներ են նկատվում, որոնց նկատմամբ առավել խոցելի են մանկահասակ երեխաները։ Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացումների թիվն է ավելացել է։ Մանկաբույժներն ու վարակաբանները կապում են եղանակային փոփոխությունների հետ և համարում տարվա այս շրջանին բնորոշ վիճակ։ Գանգատներն ու արտահայտված ախտանշանները գրեթե նման են նախորդ վիրուսային հիվանդություններին, բայց վիրուսի անունն ու տեսակն է փոխված։
Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց վերջին 10 օրում ստացիոնար բուժման տեղափոխված երեխաների քանակն ավելացել է։ Հոսպիտալացվածներից մեծ մասի մոտ օբստրուկտիվ բրոնխիտին բնորոշ ախտանշաններ են նկատվում, իսկ երբեմն առաջանում են պարբերական փսխումներ։
«Վիրուսային ծագման են 2-ն էլ, օբստրուկտիվ բրոնխիտով երեխաները հիմնականում գալիս են խզզոցով, թթվածին կախյալ վիճակում, իսկ մյուս գանգատներով դիմելիությունը փսխումներով է, ունենում են բարձր ջերմություն, որն էլի վիրուսային է, այս պահին շրջանառվում է ադենովիրուսը»,- նշում է Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը։
Սեզոնային համարվող վիրուսի այս տեսակը թեև հիվանդի վիճակը շատ չի ծանրացնում, բայց ագրեսիվ ընթացք ունի և, ըստ մասնագետների, բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է բարդություններ առաջանան։ Երեխայի մոտ առանց հիվանդության նախանշանների, օրինակ՝ առանց ջերմության ու սրտխառնոցի կարող են հաճախ կրկնվող փսխումներ լինեն, որից կարճ ժամանակ անց առաջ են գալիս թուլություն և քնկոտություն։
«Դա բացատրվում է նրանով, որ ջրազրկում է շատ արագ առաջանում, որովհետև փսխումներն անզուսպ բնույթի են, երեխաները շատ արագ ջրազրկվում են, բայց ինչքան արագ ջրազրկվում են, նույնքան արագ էլ 1-2 օրվա ընթացքում վերականգնվում են»,- նշում է մանկաբույժը։
Փետրվար-մարտ ամիսներին վիրուսային հիվանդությունների համեմատաբար հանգիստ շրջանն է եղել, մանկական հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն էլ էականորեն կրճատվել է, իսկ հիմա 30 մահճակալներն էլ զբաղված են, դուրս գրվող երեխաներին արագ փոխարինում են նոր հիվանդները։ Հետազոտված բոլոր երեխաների մոտ սեզոնին բնորոշ նույն վիրուսային վարակն է հայտնաբերվում։ Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսը վարակում է նաև մեծահասակներին։
«Գյումրի» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքում նույն ախտանիշներով մեծահասակներ են հոսպիտալացվել, ընտանիքներում մեկը մյուսից վարակվել է, թեև, ի տարբերություն երեխաների, բուժումն ավելի արագ ազդեցություն է ունեցել և դուրս են գրվել։ Երեխաների մոտ, ըստ վարակաբանի, վիրուսային վարակն այլ ընթացքով է արտահայտվում։ Բարձր ջերմության ֆոնին սկսվում է նաև մաշկի ցանավորում։
«Ցանավորումը վիրուսային բնույթի է լինում։ Հայտնաբերվածը պարվավիրուսային ինֆեկցիա է՝ ուղեկցվող ստամոքսաաղիքային խանգարումներով, սա նշանակում է, որ առկա է սուր աղիքային վիրուսային վարակ»,- նշում է «Գյումրի» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։
Վիրուսային վարակների պարբերական սրացումները տարեկան մի քանի անգամ են լինում, որը, սակայն, մասնագետները բռնկում չեն համարում։ Այս պահին նաև հանգիստ վիճակ է Քովիդ հիվանդացության առումով։ Իսկ վերջին մեկ ամսում կասկածելի դեպքերի թեստավորումից հետո Քովիդ-դրական պատասխաններ չեն ստացվել:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...