19:26 31.07.2018
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որն ընդունվել է խիստ գաղտնի պայմաններում:
Հայտարարությում մասնավորապես ասված է.
«Մեզ համար անհայտ օրենսդրական փոփոխությունը հայտնաբերվեց շատ պատահական։ Երբ օրերս ծանոթանում էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած թվային հեռարձակման մասնավոր ցանցի՝ մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթի պայմաններին, նկատեցինք, որ ի տարբերություն նախորդների, այս անգամ դիմումներն ընդունվելու են ոչ թե 3, այլ 6 ամսվա ընթացքում։ Փորձեցինք պարզել՝ ինչով է դա պայմանավորված։ ՀՌՀ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց. «Օրենքի պահանջ է»։
Մենք գտանք օրենքի այդ փոփոխությունը, որը մեզ՝ հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողներիս համար հայտնություն դարձավ։ Այն ընդունվել է 2017-ի հոկտեմբերի 10-ին և, իսկապես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսում է մի քանի փոփոխություններ և լրացումներ, որոնցից ամենաէականն այն է, որ վերոհիշյալ մրցույթներում դիմումների ընդունման ժամկետը դառնում է 6 ամիս՝ 3-ի փոխարեն։ Ամենայն հավանականությամբ, փաստաթղթի հեղինակին՝ նախորդ կառավարությանը, և ՀՌՀ-ին այսպիսի որոշման է մղել այն փաստը, որ 2016-ին ու 2017-ին անցկացված մրցույթները չեղյալ են հայտարարվել՝ նախատեսված երեք ամիսների ընթացքում ոչ մի դիմում չլինելու հիմքով։
Ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ այդպես էլ չընկալեցին, որ հայտերի բացակայությունը պայմանավորված է ոչ թե դրանց ներկայացման ժամկետներով, այլ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար այն անընդունելի պայմաններով ու պահանջներով, որոնք նախատեսված են օրենքով։ Դրանք անհրապուրիչ են բիզնեսի առումով և ոչ մի լավ հեռանկար չեն խոստանում հեռարձակման ոլորտի զարգացման տեսանկյունից։ Այսպես, ըստ գործող օրենքի, մասնավոր մուլտիպլեքսի տերը՝ մուլտիպլեքսորը, պարտավոր է հեռարձակումն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, և որևէ վարձակալություն բացառվում է։ Դրա սփռումը պետք է ընդգրկի երկրի ամբողջ տարածքը, այսինքն՝ տուրք է տրվում միայն խոշոր բիզնեսին, իսկ մեկ կամ մի քանի համայնքներում կամ առանձին մարզերում մուլտիպլեքս ստեղծել չի թույլատրվում։ Դրանից բացի՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար սահմանված է չափազանց բարձր պետական տուրք՝ 100 միլիոն դրամ։
Ահա սրանք են մրցույթներին հայտատուների բացակայության բուն պատճառները, որոնք շատ ավելի խորքային են, քան դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգելու պարզունակ և հարցը չլուծող այն մոտեցումը, որն օրենքի տեսք է ստացել։ Այն էլ առանց իրապես բաց, հանրային քննարկման։
Մինչդեռ՝ օրենքի խելամիտ փոփոխմամբ և մասնավոր մուլտիպլեքսի կազմավորմամբ կլուծվեր առնվազն երկու կարևորագույն խնդիր. կհաղթահարվեր հանրային (պետական) թվային հեռարձակման ցանցի մենաշնորհը, և հնարավորություն կստեղծվեր, որ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ, որոնք դուրս են մնացել թվայնացման գործընթացից և հայտնվել ծանր վիճակում, կարողանան շարունակել իրենց աշխատանքը։
Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը մշտապես բարձրաձայնել են այս խնդիրները, ավելին՝ մշակել և խորհրդարան են ներկայացրել մի շարք օրենսդրական առաջարկություններ։ Սակայն ՀՀԿ-ական վերնախավին ու նրա ձևավորած ՀՌՀ-ին դրանք միշտ շատ ազատական են թվացել, նույնիսկ հեղափոխական, ու թեև հարևան Վրաստանում այդ մոտեցումները վաղուց հաջողությամբ կիրառվում են, մեր մոտ միշտ մերժվել են։
Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Նախորդ իշխանությունները միշտ ձգտել են վերահսկելի և իրենց կամքը կատարող հեռարձակման ոլորտ ունենալ։ Եվ դա հաջողվել է։ Իրենց պետք էր այդ ստատուս-քվոն պահպանել, այլ ոչ թե բարեփոխումներ իրականացնել ու արդիականացնել հարաբերություններն այս ոլորտում։ Այդ իսկ պատճառով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են փակ դռների հետևում, իսկ հետո, անհետաձգելի համարվելով, մի քանի օրում ընդունվել են խորհրդարանում։ Շահագրգիռ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումները, որպես կանոն, ավելորդ են համարվել, իսկ օրինագծերի պատրաստման փուլում այդ ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է։ Նույնը տեղի է ունեցել նաև նշված փոփոխությունները կատարելիս։
Բայց քանի որ ժամանակներն իսկապես փոխվել են, հուսանք, որ հեղափոխական բարեփոխումները կներառեն նաև հեռարձակման ոլորտը»։
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...