10:30 07.05.2022
Եղիսաբեթ II թագուհին այլևս չի կարող մասնակցել մարդաշատ միջոցառումների. դա պայմանավորված է Նորին Մեծության առողջության վատթարացմամբ, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ վերջին ամիսներին 96-ամյա միապետը դժվարությամբ է տեղաշարժվում: Առաջին անգամ նա չի մասնակցի 2019 թվականից ի վեր տեղի ունեցող չորս միջոցառումներից որևէ մեկին: Խոսքը մայիսի 11-ին, 18-ին և 25-ին Բուքինգհեմյան պալատի պարտեզում և հունիսի 29-ին Հոլիրուդհաուսում կայանալիք երեկույթների մասին է:
Եղիսաբեթ II-ին կներկայացնեն թագավորական ընտանիքի այլ անդամներ։ Լրատվամիջոցները գրում են, որ հիմնական պատճառը, հավանաբար, միջոցառումների ձևաչափն է՝ միապետը պետք է մեկ ժամից ավելի կանգնի և, շարքերի առջևով քալելով, ողջունի մարդկանց։ Յուրաքանչյուր ամռանը Բուքինգեմյան պալատի այգում և Հոլիրուդհաուսում անցկացվում են երեկույթներ, որոնք վերջին երկու տարում չեղարկվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Այս տարվա երեկույթները տեղի կունենան թագուհու պլատինե հոբելյանի տարում: Դրանք համախմբելու են ավելի քան 2000 մասնակիցների:
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Եղիսաբեթ 2-րդը գիշերել է հիվանդանոցում, իսկ հաջորդ երեք ամիսների ընթացքում բժիշկների նշանակմամբ կատարել է միայն թեթև պարտականություններ և բաց է թողել մի շարք միջոցառումներ։ Հասարակության մեջ թագուհին շարժվում է ձեռնափայտով։ Իրավիճակն այդպիսին է անցյալ հոկտեմբերից, երբ նա ներկա էր բրիտանական թագավորական լեգեոնի հարյուրամյակի արարողությանը:
23:19 01.05.2025
Վարդենիս գյուղում այրվել է անասնակերՄայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...
23:11 01.05.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...