22:00 08.05.2022
Պերուում կինն արթնացել է փակ դագաղում իր իսկ հուղարկավորության ժամանակ և թակել կափարիչը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պերուի բնակիչ 36-ամյա Ռոզա Իզաբել Չեսպեդ Կայական իր եղբոր և երեք եղբորորդիների հետ ավտովթարի է ենթարկվել Չիկլայո նահանգում։ Պատահարի հետևանքով մահացել է նրա եղբայրը, իսկ եղբոր որդիները ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Կնոջը նույնպես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա կենսաբանական մահը։
Հուղարկավորության ժամանակ Կայական ուշքի է եկել և հայտնվել փակ դագաղի մեջ։ Որպեսզի ուրիշներն իմանան, որ նա դեռ ողջ է, պերուացին թակել է կափարիչը: Հարազատները բացել են դագաղը և տեսել, որ «մահացած կինը» լայն բացած աչքերով նայում է իրենց։ «Նա բացեց աչքերը և քրտինքի մեջ էր: Ես անմիջապես գնացի գրասենյակ և զանգահարեցի ոստիկանություն», – ասում է գերեզմանատան հսկիչ Խուան Սեգունդո Կահոն: Հուղարկավորության տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները դագաղը տեղափոխում ամբոխի միջով դեպի պիկապ: Տեսանյութը դադարում է, երբ բժիշկները շրջապատում են Կայակայի բաց դագաղը: Կնոջը մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց և միացրել կենսաապահովման համակարգին։
Բժիշկները հաստատել են, որ կինը կենդանության նշաններ է ցույց տալիս, թեկուզ շատ թույլ։ Կենսապահովման համակարգին միանալուց հետո պերուացու վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն հետագայում նրա առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է, իսկ մի քանի ժամ անց նա մահացել է։
Կայակիի հարազատներին զայրացրել է այն փաստը, որ բժիշկները սխալմամբ հայտարարել են կնոջ մահվան մասին և նրան ուղարկել դիահերձարան։ Ենթադրաբար նրանք չեն կարողացել ախտորոշել կոմայի վիճակը։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե արդյոք եղել է անփութություն։
09:35 03.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:09 03.05.2025
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը որպես Հռոմի պապԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է որպես Հռոմի պապ։ Ավելի վաղ Թրամփը կատակել էր, որ պատրաստ է դառնալ Հռոմի նոր պապ։ Պատկերում նա նստած է ոսկեզօծ գահին, հագած սպիտակ շարֆ, գլխին միտրա և կրծքին մեծ ոսկե խաչ։ Աջ ձեռքի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատի վրա կարելի […] ...
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...