Քիչ դիմորդներ, կրճատված մասնագիտություններ․ Գյումրիի բուհերում դիմորդների քանակը նվազում է  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Քիչ դիմորդներ, կրճատված մասնագիտություններ․ Գյումրիի բուհերում դիմորդների քանակը նվազում է 

17:10 07.05.2022

Բուհերում ընդունելության քննությունների պատրասվող դիմումատուների հետ արդեն երկրորդ տարին է փաստաթղթերն ընդունող հանձնաժողովները անմիջական շփումներ չունեն։ Բուհի ու մասնագիտության ընտրությունն առցանց է։

Իսկ նախկինում կողմնորոշվել, մասնագիտության հայտ լրացնել լինում էր նաև տվյալ բուհական հաստատությունում։ Առցանց դիմում գրելու թերի կողմերն ու տեխնիկական խնդիրներները ևս չեն բացառվում, ընդունող հանձնաժողովների պատասխանատուներն էլ այն կարծիքին են, որ կենդանի շփումն այնուամենայնիվ ընդունելի մոտեցում է, ի վերջո ,անճշտության դեպքում դիմորդը դարձյալ հասնում է բուհ՝ հայտում շտկումներ անելու համար: Տեխնիկական խնդիրներից առավել բուհերի համար մտահոգիչ է քիչ դիմելիությունը և դրա հետևանք որոշ բաժինների փակվելը։

Շիրակի պետական համալսարանում վերջին տարիներին չեն համալրվում բնագիտական ֆակուլտետի բաժինները: Այս տարի ավելացել են հոգեբանություն, թարգմանչական գործ, տարրական մանկավարժություն մասնագիտություններով հայտերը:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ բնագիտականում կաղում ենք։ Այս տարի օրինակ, մաթեմատիկա առարկայից 0 դիմում ունենք, անցյալ տարի միջմշակութային մասնագիտությամբ ունեցել ենք 1 դիմորդ, ու դիմորդն ընդունվել է, կեսից հրաժարվել է ուսումնառությունը շարունակել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի պետական համալսարանի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը։

Պահանջվածների շարքում շարունակում են շահեկան մնալ տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսագիտական ոլորտների մասնագիտությունների դիրքերը։ Ֆինանսներ և կառավարում, այս տարի նաև մարքեթինգ բաժիններով հետաքրքրվողներն են ակտիվացել Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։

Այս մասնագիտություններով դիմորդների թվի ավելացմանը զուգահեռ բուհը գնացել է տեղերի կրճատման։ Տնօրենի ասելով՝ սա արվել է, որ բարձր միավորներով դիմորդը կարողանա համալրել այդ բաժիններում սովորողների շարքերը։

«Մենք 15-ական տեղ կրճատել ենք ֆինանսներ և կառավարում բաժնից նրա համար, որ ՀՊՏՀ-ի Գյումրի մասնաճյուղ ընդունվեն բարձր առաջադիմությամբ ուսանողները»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Դիմորդը մասնագիտություն է ընտրում հետագայում աշխատանք, ավելի ճիշտ բարձր վարձատրվող աշխատանք ունենալու հեռանկարով, իսկ մի շարք մասնագիտություններ, որոնց պահանջմունքը մշտական է սերնդափոխության չի ենթարկվում։

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում վերանայում կամ փոխարինում են կատարել՝ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չլինելու պատճառով: Բուհում դիմելիությամբ առաջատարներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

«Շինարարություն և տնտեսագիտություն  մասնագիտությամբ  բավականին քիչ դիմորդներ են հավաքագրվում ընդ որում վերջին մասնագիտությունը մենք ռոտացիայի ենք ենթարկում․ամեն տարի ամենաքիչ ուսանող հավաքած մասնագիտությանը փոխարինում ենք մեկ այլ մասնագիտությամբ եթե անցյալ տարի  մեխանիկական ուղղությամբ էր այս տարի մտցրեցինք շինարարությունը »,- նշում է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Հարություն Պեպելյանը։

Վերջին տասնամյակում Գյումրիի բուհերում սովորական գործընթաց է դարձել ընդունելության քննություններից առաջ այնպիսի մասնագիտությունների նախապատվությունը տալ, որոնք թելադրում է աշխատաշուկան։ Թեև բաժիններ փակելու կամ նորերը բացելու պարագայում էլ, նախորդ տարիների համեմատությամբ, դիմորդների հայտերի քանակի առումով էական փոփոխություն չեն տեսնում։

Ընդունելության քննությունների առաջին փուլին այս տարի էլ դիմորդները կմասնակցեն մեկ՝ բուհ, մեկ՝ մասնագիտություն սկզբունքով, իսկ երկրորդ փուլում արդեն բուհի և մասնագիտության ընտրության շրջանակը ընդլայնվում է։

«Այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական և մրցույթից դուրս են մնացել, նրանք կարող են երկրորդ փուլով դիմել և ընտրել արդեն 6 մասնագիտություն՝ 6 տարբեր բուհերում»,- նշում է ՇՊՀ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը։

 

2023 թվականից դիմորդները նաև հնարավորություն կունենան երկու անգամ մասնակցել միասնական քննությունների, առաջինը տեղի կունենա հունվարին, երկրորդը՝ ավանդաբար հունիս-հուլիսին։ Փոփոխության արդյունքում՝ դիմորդների ինչ քանակ հնարավոր է լրացնել, Գյումրիի բուհերում էական տեղաշարժ չեն ակնկալում։ Ամեն տարի նույն պատկերն են արձանագրում, բարձր առաջադիմությամբ շրջանավարտները դիմում են երևանյան, վերջին տարիներին նաև արտերկրի բուհեր։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP