Որքա՞ն վիտամին C է իրականում անհրաժեշտ իմունային աջակցության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Որքա՞ն վիտամին C է իրականում անհրաժեշտ իմունային աջակցության համար

23:22 14.05.2022

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց կարող է անհրաժեշտ լինել օրական մի քանի խնձոր՝ իրենց իմունային համակարգը ուժեղացնելու, COVID-19-ի և սեզոնային մրսածության կանխարգելման համար:

Բայց ինչպե՞ս է այս վիտամինը կապված մարդու քաշի հետ:

Նորզելանդացի գիտնականների նոր ուսումնասիրությունը թույլ է տվել առաջին անգամ պարզել, թե որքան հավելյալ վիտամին C պետք է օգտագործեն մարդիկ՝ կապված իրենց մարմնի քաշի հետ՝ բարձր իմունիտետ պահպանելու համար:

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ յուրաքանչյուր 10 կիլոգրամ ավելորդ քաշի համար մարդուն օրական անհրաժեշտ է հավելյալ 10 միլիգրամ վիտամին C՝ իմունային առողջությունը օպտիմալացնելու համար։

ԱՄՆ-ից և Դանիայից երկու հետազոտողների համահեղինակությամբ գիտնականները համեմատել են նախորդ երկու խոշոր միջազգային հետազոտությունների արդյունքները:

Ստացված արդյունքները կարևոր են ամբողջ աշխարհում հանրային առողջության համար, նշում են հեղինակները։ Հատկապես ներկայիս COVID-19 համաճարակի պայմաններում, վիտամին C-ն կարևոր է իմունային համակարգին աջակցելու համար և կենսական նշանակություն ունի օրգանիզմը ծանր վիրուսային հիվանդություններից պաշտպանելու համար:

Ավելին, արդեն հայտնի է, որ գիրությունը COVID-19-ով վարակվելու ռիսկի գործոն է, և որ գեր հիվանդներն ավելի հավանական է, որ ունենան ծանր հիվանդության  ընթացք։ Եվ, ամենայն հավանականությամբ, ապաքինվելուց հետո էլ դեռ երկար կզգան դրա հետևանքները։

Հիշեցնենք, որ Բնակչության հիգիենիկ կրթության ռուսական կենտրոնի տվյալներով՝ վիտամին C-ի օգտագործման չափը տղամարդկանց համար կազմում է օրական 90մգ, իսկ կանանց համար՝ օրական 75մգ:

Սակայն նման չափանիշը խիստ պայմանական է, ինչն ապացուցել են աշխատանքի հեղինակները։ Դա կախված է ոչ թե մարդու սեռից, այլ նրա մարմնի զանգվածից, որն այսօր՝ 21-րդ դարում, մեծ հավանականությամբ կարող է չափազանցված լինել։

Նոր Զելանդիայի չափանիշների հիման վրա գիտնականները պարզել են, որ 90 կիլոգրամ քաշ ունեցող մարդը պետք է հավելյալ 30մգ վիտամին C ընդունի՝ օրական 140մգ օպտիմալ նորմայի հասնելու համար։

Միաժամանակ 120 կգ քաշ ունեցող մարդուն օրական առնվազն 40 միլիգրամ լրացուցիչ վիտամին C կպահանջվի՝ օրական օպտիմալ 150մգ-ի հասնելու համար։

Հեղինակները շեշտում են, որ վիտամին C-ի օրական ընդունումը ավելացնելու ամենահեշտ ձևն այս վիտամինով հարուստ բանջարեղեն և մրգեր  օգտագործելն է՝ կիվի, նարինջ և այլ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, բրոկոլի, լոլիկ: Կարող եք նաև, իհարկե, վիտամին C-ի հավելումներ ընդունել:

Հետազոտողները նշում են, որ միջին չափի խնձորը պարունակում է 10մգ վիտամին C: Հետևաբար, ունենալով 70-ից 80 կիլոգրամ քաշ, դուք կարող եք պարզապես օրական մի քանի հավելյալ խնձոր ուտել, որպեսզի հասնեք ձեր անհատական ​​վիտամին C-ի պահանջներին:

Ավելի մեծ քաշի դեպքում նարինջը, որը պարունակում է 70 միլիգրամ վիտամին C, կամ կիվի, որը պարունակում է մինչև 100 մգ , ամենայն հավանականությամբ, կօգնի օրգազնիզմին ապահովել վիտամին C-ի անհրաժեշտ պաշարը:

Շաքարային դիաբետով կամ սահմանափակող դիետա ունեցող մարդկանց համար, որոնցում այս բանջարեղենն ու մրգերը հակացուցված են, վիտամին C-ի հաբերը  կարող են այլընտրանք լինել:

Բացի այդ, քանի որ շատ մարդկանց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս օրական բավականաչափ թարմ մրգեր ուտել, կարող է օգնել սովորական և բավականին էժան «ասկորբինաթթուն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

21:48 03.05.2025

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

Մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

21:36 03.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Առողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

21:14 03.05.2025

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետ

21:00 03.05.2025

Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 03.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Շահսուվարյան փ. 3-9, Կոմիտասի պող. 27-35Ա, 29/2-31, 34-38, […] ...

BACK_TO_TOP