19:23 10.05.2022
Գերմանական KFW բանկի միջոցներով Գյումրիում շարունակվում են ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման աշխատանքները։ Նախորդ տարվանից անավարտ մնացած աշխատանքները Անի թաղամասում վերսկսվել են ապրիլից։ Ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, Անի թաղամասին զուգահեռ աշխատանքներ է իրականացնում նաև Մուշ 2 թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում, Ախուրյան և Ախուրիկ գյուղերում։ Նախորդ տարվանից անավարտ մնացած ու այս տարվանից վերսկսված բոլոր տեղամասերում շինարարները հանդիպում են քայքայված, վթարված խողովակների։
Մուշ 2 թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրը ջրաշինարարը նախորդ տարվանից էր սկսել։ Անավարտ թողած աշխատանքները վերսկսել մարտ ամսվա ձմեռային եղանակը, հետո էլ անձրևներն էին խանգարում։ 15 օր է, որ շինտեխնիկա է աշխատում։ Մուշ թաղամասում ջրագծերի նորացումը 1988-ից հետո կառուցված շենքերին է վերաբերում։ Նախատեսված է փոխել շուրջ 7600 գծամետր ջրագիծ, որից անցած տարի մոտ 4600 գծամետրը նորացվել է արդեն։
Ծրագրով ջրահեռացման ցանցի նորացում Մուշ թաղամասում նախատեսված չէ։ Մասնագետների գնահատումներով, միայն ջրամատակարարման ցանցն է 35 տարում շարքից դուրս եկել, ինչ հետևանքով ջրային կորուստներն են մեծ։ Թաղամասը կառուցելու տարիներին ջրամատակարարման ցանցը անցկացվել է երկաթե խողովակներով, որոնք էլ քայքայվել են, կոռոզիայի ենթարկվել։
«Մոտավորապես 3 կմ խողովակ պետք է գցենք, տարբեր դիամետրերի, արդեն 800 մետրը գցել ենք, մնացել է 2,4 կմ ջրագիծ։ Ամենաշատը մեկ ամսից կավարտենք աշխատանքները։ Երկաթե խողովակները փոխարինվում են նորով՝ մետաղապլաստե խողովակներ են, որոնք ավելի երկարակյաց են ու դիմացկուն, փտելու հավանականություն չունեն»,- նշում է «Դորոժնիկ» ընկերության աշխղեկ Մնացական Գասպարյանը։
Հին ու մաշված ջրացանցը նորացնելու ընթացքում ջրաշինարարը միշտ նույն խնդրին է բախվում։ Հին ջրագծերը չեն ապամոնտաժվում, ինչպես Անի թաղամասում էր, նոր խրամուղիներ են փորվում։ Բայց նորն անցկացնելու ընթացքում երբեմն վնասում են գետնի տակ եղած հին ջրագծերը։ Հետո էլ առաջ են գալիս վթարները վերացնելու լրացուցիչ աշխատանքներ։
«Իրականում փտած են ջրագծերը, բոլոր տեղամասերում հայտնաբերում ենք, որ շարքից դուրս եկած են, նույնիսկ եթե մեր մեխանիզմները չեն դիպչում դրանց, ջարդվում են, ու ջուրը լցվում է տրանշի մեջ։ Մուշ թաղամասում գրունտը ժայռային է, մեր ծավալներով նախատեսված չի եղել, որ ժայռերի պետք է հանդիպենք, բայց հանդիպեցինք, ու խնդիրներ առաջ եկան, փորելը շատ դժվար է»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։
Դժվարություններ կան նաև Շիրակացի փողոցում, որտեղ ջրահեռացման և ջրամատակարարման ցանցը միաժամանակ են արդիականացվում։ Այստեղ նախատեսվում է մինչև մայիսի վերջ նորով փոխարինել մոտ 1,2 կմ երկարության խողովակաշար։
Լավը միայն այն է, որ նոր ասֆալտապատված փողոցներ շինարարը չի քանդում, ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրերը համաձայնեցված են իրականացնում փողոցաշինության հետ։ Այժմ այն փողոցներում, որտեղ հիմա ջրաշինարարն է աշխատում, ունի նաև պարտավորություն, որ ավարտից հետո տվյալ տեղամասերում քանդված հատվածները բերելու է նախնական տեսքին։ Որտեղ ասֆալտ է քանդվել, կասֆալտապատվի։ Ինչպես Անի թաղամասում էր, Մուշ 2-ում ևս նոր ցանցի անցկացման ընթացքում ջրամատակարարումը չի դադարեցվել, և սպառողները կշարունակեն ջուր ստանալ հին խողովակներով։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...