Մեր հասարակության մեջ ընկել է կիրթ մարդու պահանջարկը. Սերգեյ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Մեր հասարակության մեջ ընկել է կիրթ մարդու պահանջարկը. Սերգեյ Բագրատյան

16:15 21.02.2018

Մի առիթով, երբ Ճապոնիայի վարչապետին հարցնում են, թե որն է ճապոնական տնտեսության հաջողության գաղտնիքը, պատասխանում է. «Ուսուցչին տվել ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի կարգավիճակ, կայսրի չափ պաշտամունք»: Այս խոսքերից հասկանալի է դառնում, թե ինչ նշանակություն ունի բարձրագույն կրթությունը զարգացած երկրների իրողություններում: Այս խոսքերով է սկսել իր ելույթը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Բարձրագույն կրթության բարեփոխումների մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ եթե ուսումնասիրենք ամենազարգացած երկրները, կտեսնենք, որ դրանք աչքի են ընկնում կրթական բարձր ցենզով: Կրթությունն ու զարգացումը ուղիղ հարաբերական հարթության վրա են գտնվում: 

«Ողջունելի է նախագծում ամրագրված այն սկզբունքը, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձիք և մարզպետները չեն կարող լինել բուհերի կառավարման խորհրդի անդամ, բայց դա շարունակություն չունի, այսինքն՝ չի նշվում, որ մարզպետը չի կարող լինել, իսկ մարզպետի խորհրդականը կարող է: Ուզում եմ հասկանալ օրենքի նպատակը: Եթե բարեփոխումները դեկլարատիվ, ձևական բնույթի համար ենք անում, ուրեմն ստացվել է, բայց այն շատ խնդրահարույց կետեր ունի, պետք է հետ տանել, լրամշակել»,- իր ելույթի ժամանակ ասել է Սերգեյ Բագրատյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև

17:45 19.05.2024

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Ներկայում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 19.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

12:27 19.05.2024

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։ Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ […] ...

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP