Տեղումների հետևանքները Գյումրիի բաց կամ վնասված տանիքներով բնակելիներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Տեղումների հետևանքները Գյումրիի բաց կամ վնասված տանիքներով բնակելիներում

19:12 11.05.2022

  

Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։

«Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, ինչքան կարող ենք մենք սարքենք, արած ռեմոնտը դարձել է լրիվ եսիմ ինչ»,- բողոքում է Կամո 46 շենքի բնակիչը։

Կամո 46 շենքի 60 բնակարանից բոլորը չէ, որ բնակեցված են։ Հինգհարկանի շենքի հիմնականում վերին հարկի բնակիչները չեն ապրում։ Անցած տարի մոտ 1000 քառ․ մետր մակերեսով տանիք է վերանորոգվել, մի մասն էլ թողել են այս տարվան։ Շենքը սպասարկող համատիրության նախագահն էլ ներկայացնում է, որ դեռ 800 քառ․ մետր մակերես ենթակա է նորոգման։

Համատիրություն-բնակիչ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Գրեթե բոլորում նույն անհաշտ վիճակն է։ Համատիրությունը բնակչին մեղադրում է ժամանակին վճարումներ չկատարելու, իսկ բնակիչները հակառակը՝  նրանց անգործության մեջ։

Արդյունքում համատիրությունների բյուջեները միշտ սուղ են մնում, շենքերի սպասարկումն էլ՝ վատ վիճակում։ «Վել-Մանո» համատիրության սպասարկման ենթակայության են 43 շենք, որից 20-ի տանիքները վերանորոգման խնդիրներ ունեն։

«Շենքն ունի միլիոնից ավելի պարտք, մուծումները չեն բավարարում։ Էլի ընդհանուր բյուջեից գումար ենք հատկացնում, բավարարում բնակիչների պահանջները»,- նշում է  համատիրության նախագահ Արմեն Խաչատրյանը։

Քաղաքի բնակֆոնդի հին ու վթարային ամենաշատ շենքերը «Գյումրի-կենտրոն» համատիրության  սպասարկման տարածքում են։ Ցանկում  230 շենք է, որոնցից 127-ի տանիքները ենթակա են նորոգումների։ Համատիրության նախագահը, այնուամենայնիվ, չի հիշում որևէ ծավալուն ծրագիր, որն ուղղված է եղել բնակֆոնդի տանիքաշինությանը։

«Քանի որ ժամանակին ոչ պատշաճ ձևով է տրվել բնակարանները սեփականաշնորհման քաղաքացիներին, ու համատիրություններ են ստեղծվել, քաղաքապետարանը ինչ-որ ձևով իրա վրայից լուծը քցել է մի կողմ, շատ են ծախսերը, հմի ժողովուրդը ստացել է վատ վիճակում այդ շենքերը, ինքն իրա ֆինանսական միջոցներով հնարավորություն չունի էդ խնդիրը լուծելու»,- նշում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։

Գյումրիի քաղաքային բյուջեից համատիրություններին ամեն տարի հատկացվող սուբվենցիան, ըստ էության, չի փակում մեծ ծախսերը, իսկ շենքերն շարունակում են մնալ ծակ ու բաց տանիքներով։ Վթարայնության որոշակի աստիճան ունեցող շենքերում խնդիրն ավելի բարդ է, ու այդ վիճակին գումարվում է տանիքի հարցը։

«Տարբեր տարիներին եղել են տարբեր թվեր․ օրինակ՝ անցյալ տարի 6 մլն 700․000 է հատկացվել․․․ Ասենք, դա ոնց որ մի կաթիլ լինի ծովում, դա մեկ շենքի կտուր էլ չի վերանորոգի, մենք էդ գումարը բաժանել ենք մասերի։ Մասնակի վերանորոգման շարք ենք անցկացրել, էֆեկտիվ ենք օգտագործել, բայց այդ 6 մլն-ը ինչքան կուզես էֆեկտիվ օգտագործել, 67 մլն չի դառնա»,- ասում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։

Համատիրության նախագահի հաշվարկներով՝ քաղաքի բնակֆոնդի բոլոր շենքերի տանիքները նորոգելու համար 4 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

«Մոտավոր հաշվարկով՝ մեկ շենքի ամբողջական կտուրը վերանորոգելու համար 15-ից 25 մլն դրամ գումար է անհրաժեշտ։ Համայնքապետարանը չի կարող դա անընդհատ փոխանցել, համատիրություններն էլ չեն կարող այդքան գումար հավաքագրել, այստեղ պետական միջամտություն է անհրաժեշտ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի  կառավարման բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։

2021-ին Գյումրիում գործող 21 համատիրություններին 30 մլն դրամի չափով սուբվենցիա է հատկացվել տեղական բյուջեից, իսկ այն երկու կամ երեք շենքի ամբողջական տանիքի նորոգմանը միայն կբավարարի: Գյումրիի տանիքների հիմնանորոգումների ուղղությամբ պետական ծրագրեր չկան, չեն ներառվել նաև հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրում։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

BACK_TO_TOP