10:21 01.08.2018
«Մենք լսել գիտենք»,- ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ` անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից և հավատքից:
Սփյուռքի նախարարությունն այլևս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու, այլ մշակելու է Սփյուռքի հետ համագործակցության նոր ռազմավարություն, նշում է Մխիթար Հայրապետյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի նոր կառավարության համար արտոնյալներ այլևս չեն լինելու նաև սփյուռքում: Երևանն աշխատելու է բոլոր նրանց հետ, ով պատրաստ է նպաստել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայաստանի Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ սկսելու է հոգ տանել ձեր մասին: Ինչպես դուք մշտապես հոգ եք տարել մեր մասին, մենք էլ ձեր մասին ենք հոգ տանելու»,-ասել է Հայրապետյանը:
Չնայած դեռևս չի ձևավորվել ազգային կոնսենսուս, թե ով է հայը, սփյուռքի նոր նախարարն ինքն իրեն այդ հարցի պատասխանը տվել է.
«Ինձ համար հայ է նա, ով զգում է իրեն հայ»:
Այսուհետ Սփյուռքի նախարարությունն աշխատելու է առավել բաց և թափանցիկ, հավաստիացնում է Մխիթար Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ «Արի տուն» ծրագիրը շարունակելու է գործել նորացված գաղափարախոսությամբ և առավել արդյունավետ ֆինանսավորմամբ: Ծրագրի մասնակիցներին իրենց տներում հյուրընկալելու են Հայաստանի հայտնի դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հիշեցրեց նախարարը.
«Վարչապետն իր տանը 10 օրով կհյուրընկալի երեխայի: Սա նոր որակի վերաբերմունքի դրսևորում է»:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...