17:03 21.02.2018
Լիբանսնի հանրապետության նախագահ Միշել Աունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Աունը ծաղիկ է դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջել է Ցեղասպանության թանգարանում։ Նախագահին ներկայացրել են թանգարանում պահվող արձանագրություններն ու փաստերը։ Շրջայցից հետո Միշել Աունը գրառում է կատարել հուշամատյանում։
Միշել Աունը այսօր այցելել է նաև Սբ. Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն հայոց Կաթողիկոսի հետ, շրջել Մայր տաճարի թանգարանում։
Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահը Հայաստան է այցելել Սերժ Սարգսյանի հրավերով։ Վաղը՝ փետրվարի 22-ին, նա հանդիպում կունենա ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ, որից հետո հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություն կանի լրատվամիջոցների համար։
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...
13:33 30.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթինՆախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […] ...