18:38 12.05.2022
Գյումրիի օդերևութաբանական կայանում, բացի հիդրոմետ տարրերի շուրջօրյա դիտարկումներից, նաև ագրոօդերևութաբանական ուսումնասիրություններ են կատարվում ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար, թե ինչպիսին է բնակլիմայական երևույթների ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ու զարգացման վրա։ Այս տարվա մայիսյան անձրևները, որքան էլ մարդկանց համար չափից շատ թվան, բայց ըստ մասնագետների դիտարկումների, դեռևս նորմայից քիչ են։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկին տեղումների այս քանակն առայժմ բարենպաստ է համարվում։
Աշնանացան ցորենի ցանքից բերված նմուշում երևում է, թե ինչ վիճակում է հացահատիկային մշակաբույսը ձմեռացումից հետո: Ագրոօդերևութաբանական դիտարկումներ արվել է Ախուրյանի տարածաշրջանում՝ պարզելու, թե այս տարվա բնակլիմայական պայմաններն ինչպես են ազդել բույսի զարգացման, աճի ու վեգետացիայի վրա։
Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտարկումները միայն Ախուրյանի տարածաշրջանի համար են, նույնպիսի դիտարկումներ կատարվում են նաև Աշոցքի, Ամասիայի և Արթիկի կայաններում, որտեղից ստացված տվյալներն ուղարկվում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։ Իրար հետ համադրված ու վերջնական մշակված տվյալներն էլ փոխանցվում են մարզի ֆերմերներին, որպեսզի գյուղատնտեսության մեջ հաշվի առնվեն կլիմայական գործոնները։
Ըստ կլիմայական վիճակագրության՝ մայիսը համարվում է անձրևային ամիս։ Վերջին շրջանի տեղումնառատ եղանակները որքան էլ շատ են թվում ու անցանկալի, օդերևութաբանական տեսանկյունից դեռ նորմայից էլ քիչ է։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի վերջ Տրետյակովի տեղումնաչափ կոչվող սարքը կգրանցի տեղումների համար նորմային մոտ համարվող 90 մմ-անոց ցուցանիշ։
Տեղումների սահմանված նորմայից ավելի կամ պակաս ցուցանիշի դեպքում հետևանքները հատկապես գյուղատնտեսության համար են բացասական։
Գյումրիի օդերևութաբանության կայանը Հայաստանում եղանակային երևույթները դիտարկող առաջին կայանն է եղել, որ հիմնադրվել է 1843 թվականին, ծովի մակերևույթից 1523 մետր բարձրության վրա։ Հիմա այսպիսի 46 կայան է գործում Հայաստանում տարբեր բարձրությունների վրա։ Գյումրիի կայանը մոտ 2 տարի առաջ արդիականացվել և վերազինվել է նոր ու ժամանակակից ինքնաշխատ սարքերով։
«Նոր ինքնաշխատ օդերևութաբանական կայանը մեխանիկորեն չափում է տեղումների քանակը, օդի ջերմաստիճանը, քամու արագությունը և արեգակի ռադիացիան։ Այն ինքնաշխատ եղանակով տվյալները համացանցի միջոցով ուղարկում է մեր վերադասին, որպեսզի կանխատեսողներն այդ տվյալների հիման վրա կանխատեսեն եղանակը»,- նշում է Գյումրիի օդերևութաբանական կայանի պետ Էդգար Գրիգորյանը։
Ինքնաշխատ կայանը թեև հեշտացրել է մասնագետների աշխատանքն ու նվազեցրել մարդկային գործոնը, բայց ամեն գործառույթ չէ, որ կատարում է։ Բացը լրացվում է հին՝ անալոգային եղանակով գործարկվող սարքերի միջոցով։ Արդյունքում մասնագետները ստանում են եղանակային տվյալների ամբողջական պատկերը։
Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտահրապարակում հիմա մեկտեղված են ինչպես նորագույն, այնպես էլ հին հիդրոմետ սարքերը։ Սա գիտականորեն է պարտադիր պայման, որպեսզի հնի ու նորի տվյալների համադրմամբ ստուգվի մթնոլորտային երևույթների ճշգրիտ լինելը։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...