16:51 29.05.2022
Բրիտանացին նիհարել է 89 կիլոգրամ՝ իր որդու վիրավորական խոսքերի պատճառով: 35-ամյա Մեթյու Ռիգսը նիհարել է, երբ որդին հարցրել է, թե ե՞րբ է հայրը մահանալու գիրությունից: Բրիտանացին որդուն խոստացել է նիհարել և որոշել է արմատապես փոխել նրա կյանքը, հայտնում է Daily Mail-ը։
Նրա խոսքով՝ ինքն ամեն օր մի շիշ ռոմ էր խմում, ֆասթֆուդ ուտում ու երբեք չէր մարզվում։ Արդյունքում նրա քաշը հասել էր 172 կիլոգրամի։ Ռիգսը որոշել է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից, սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ և ամեն օր հաճախել մարզասրահ: COVID-19 համավարակի պատճառով կարանտինի ժամանակ տղամարդը մարզվել է տանը։ Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է նիհարել 89 կիլոգրամ:
Մեկ տարի առաջ բրիտանացին որոշել է անցնել հաջորդ մակարդակ և մասնակցել բոդիբիլդինգի բեմական շոուին։
«Ես հաղթելու հնարավորություն ունեի և ուզում էի որդուս ապացուցել, որ ամեն ինչ հնարավոր է», – ասել է նա։
Ռիգսը մասնակցել է Pure Elite մրցույթի Transformation անվանակարգում և հաղթել իր կնոջ և երեխաների աչքի առաջ: Նա ասել է, որ իր հաջողությունները տեսնելով՝ կինը նույնպես սկսել է առողջ ապրելակերպ վարել։
Ռիգսը խորհուրդ է տվել նիհարել, առաջին հերթին փոխել վերաբերմունքը սննդի նկատմամբ։
«Եթե չփոխեք ձեր մտածելակերպը, դուք կցանկանաք չափից շատ ուտել: Պետք է ջանք գործադրես, որ քեզ մոտիվացնես և իսկապես փոխես կյանքը դեպի լավը»,- եզրափակել է նա։
14:52 06.05.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...
14:35 06.05.2025
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...
14:27 06.05.2025
Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլումՖրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...