96-ամյա  բնակչուհին բացահայտել է երկարակեցության ճաշացանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

96-ամյա  բնակչուհին բացահայտել է երկարակեցության ճաշացանկը

22:40 15.05.2022

96-ամյա իտալուհի Պասկուալինայի թոռնուհին բացահայտել է տատիկի երկարակեցության գաղտնիքը և հայտնել այն ճաշացանկը, որի շնորհիվ նա պահպանում է իր առողջությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! (ETNT):

Կնոջ խոսքով՝  տատիկը կանոնավոր  ուտում է լյուպին լոբի՝ Lupinus ցեղի դեղին հատիկաընդեղենների սերմեր։ Այս մթերքը հայտնի է Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում: Լոբին հարուստ է բջջանյութով, որն օգնում է նվազեցնել խոլեստերինը և կանխել սրտանոթային հիվանդությունները:

Դեսերտի համար Պասկուալինան ընտրում է առանց շաքարի ժելե։ Նա սովորաբար ուտում է ոչ ավելի, քան մեկ բաժակ: «Դոնդողը հիմնականում բաղկացած է ժելատինից, որը հարուստ է սպիտակուցներով: Օրինակ՝ 100 գրամ չոր ժելատինի փոշին պարունակում է ավելի քան 85 գրամ սպիտակուց»,- բացատրել է իտալացի թոռնուհին։

Տարեց բնակչուհին սիրում է օմեգա-3-ով  հարուստ թունա աղցան: Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները ակտիվորեն մասնակցում են նյութափոխանակությանը, ծառայում են աթերոսկլերոզի, սրտի և անոթների հիվանդությունների, ասթմայի կանխարգելմանը: Բացի այդ, օմեգա-3 թթուները բարելավում են ուղեղի աշխատանքը և օգնում են պահպանել առողջ և երիտասարդ մաշկը: Քանի որ Պասկուալինան ծնվել և մեծացել է Իտալիայում, մակարոնեղենը դարձել է նրա սննդակարգի անբաժանելի մասը: Նախ,  թոռնուհին նշում է, որ մակարոնեղենը պարունակում է ածխաջրեր, մանրաթելեր և B խմբի վիտամիններ, երկրորդ՝ այս ուտեստին կարող եք ավելացնել այն, ինչ ցանկանում եք:

«Պասկուլինա տատիկը չի հրաժարվում ածխաջրերից, և մենք աջակցում ենք դրան: Մակարոնեղենի հետ հաճախ նաեւ տարեկանի հաց է ուտում»,- պատմեց կինը։ Բացի այդ, իտալացին սիրում է լոռամրգի հյութ, որն օգտակար է ստամոքսի և միզուղիների համար, և բեկոնով և ձվով սենդվիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

21:48 03.05.2025

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

Մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

21:36 03.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Առողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

21:14 03.05.2025

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

BACK_TO_TOP