17:12 14.05.2022
Գյումրիի շենք-շինությունների արտաքին ճարտարապետական տեսքի կարևոր բաղադրիչն են եղել պատշգամբները, որոնք տարբեր ժամանակներում նախագծվել են տարբեր տիպերով։
Օրինակ՝ 60-ականների կառույց Վազգեն Սարգսյան 6 շենքի պատշգամբները, համարվում են «պառադնի» բալկոններ են, այսինքն՝ Խորհրդային շրջանում, երբ ավանդական շքերթներն իրենց դռներով էին անցնում , այս պատշգամբների էին մարդիկ ողջունում։ Հիմա այդ պատշգամբներ դուրս գալը խիստ վտանգավոր է, բնակիչները այդ մասին զգուշացումներ են ստացել։
«Շենքին զգուշացվել է ,որ քիչ ներս ու դուրս անենք վտանգավոր է կարող է մի օր փլվի, կտեսնիք ինչ վիճակ է, արդեն թեքություն ունի բալկոնը։ Անցած տարի կողքի բալկոնը բլավ մարդ ընկավ, ըսել են դուրս չգանք բալկոն, բդի էնեն թող գան էնեն, հո մենակ խոսք տալով չէ՞»,- պատմում են ասում է Վազգեն Սարգսյան 6 շենքի բնակիչները։
Տիպային այս պատշգամբներն, ըստ էության, նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար։ Տասնամյակների ընթացքում կոռոզիայի են ենթարկվել, քայքայվել են ու երբևէ ռեստավրացիայի չեն ենթարկվել:
«Քաղաքացիներին գրավոր զգուշացում ենք արել, մի մասն էլ կարմիր լենտով փակել ենք, որ դուրս չգան, բայց դա հարցի լուծում չէ։ Իրենց կոնստրուկցիան նորմալ չէ, իրենք լավ էլ չեն կառուցված, նյութերն այն չեն, հարկավոր են այդ շենքերն ուսումնասիրել»,- նշում է «Գյումրի-Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։
Պատշգամբներն համարվում են ընդհանուր շենքի բաղկացուցիչ մաս, բայց դրանք բնակարանների տերերի սեփականությունն են ու վերանորոգելու իրավասությունն ունի բնակիչը, համատիրությունն այս հարցում քիչ միջամտություն ունի, շեշտում է համատիրության նախագահը։ Հին բնակֆոնդի շենքերից արդեն վտանգավոր 12 պատշգամբ է վնասազերծվել։
Համատիրության նախագահը խնդրի լուծման տարբերակն ու փորձն է նշում, որը կիրառվել է Երևանի շենքերի վթարային պատշգամբների համար։ Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների ու բնակիչների համատեղ միջամտությունն է պետք:
Այնուամենայնիվ, վտանգավոր 12 պատշգամբները վնասազերծել են համատիրության աշխատակիցները։ Տեղական բյուջեից այդ նպատակին գումարներ չեն նախատեսվել։ Ընդհանուր առմամբ, շենքերի պատշգամբները քաղաքի ամենահետաքրքրական անկյուններն են, որոնք գրավում են այլ վայրերից եկած այցելուներին։ Պատմական պատշգամբները բոլորը վթարայնության աստիճան ունեն։
«Մինչև երկրաշարժն էլ քիչ քանակությամբ էր մնացել, երկրաշարժից հետո էլ վթարային լինելու պատճառով շատ պատշգամբներ այդպես կորսվեցին»,- ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Մասնավորին պատկանող կամ ձեռքից ձեռք անցած շենքերի պատշգամբների ռեստավրացիան, Հենրիկ Գասպարյանը համարում է բարդ գործ, որի համար մեծ միջոցներ են ծախսում սեփականատերերը։
Գյումրիում 100-ից ավելի վթարային պատշգամբներ կան, դրանց վերականգմանն ուղղված համայնքային ծրագրեր գոյություն չունեն, պատմական ժառանգության միայն 20 պատշգամբ հրատապ վերականգման խնդիր ունի, որոնք հավանաբար սպասում են անհատների տնօրինմանը և մասնավորի կողմից ուշադրության։
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...