Գյումրիում վերակազմավորված գիշերօթիկ հաստատություններից ընտանիք է վերադարձել 190 երեխա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում վերակազմավորված գիշերօթիկ հաստատություններից ընտանիք է վերադարձել 190 երեխա

19:39 13.05.2022

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով է անցկացվել Գյումրիում։ Ներկայացվել է Հայաստանում իրականացվող  «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ընթացքը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն» Հայաստանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։

2019 թվականից իրականացվող ծրագիրը մեկ կարևոր նպատակ և ուղղվածություն ունի՝ ստեղծել ընտանեկան միջավայր այն երեխաների համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, նրանց համար ապահովել սոցիալական պաշտպանության բավարար հնարավորություններ, որպեսզի նրանց վերադարձն իրենց ընտանիքներ հնարավորինս անցնցում տեղի ունենա։

«Երեխաները երկար ժամանակ ապրել են խնամքի հաստատություններում, և ընտանիքների դիմադրությունը երեխային ընտանիք վերադարձնելու հարցում, գուցե, օբյեկտիվ է եղել կամ հիմնավորված, բայց այդ դիմադրությունն էլ ի սկզբանե մեծ խնդիրներ էր առաջացնում։ «Հիմնականում խոսվում է ֆինանսական միջոցների, երեխայի մասին հոգ տանելու խնամքի միջոցների,  կենցաղային պայմանների բացակայության մասին։ Այդ խնդիրները քննարկելուց հետո համապատասխան մոտեցումներ են մշակվել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը։

2019 թվականից մինչ օրս Հայաստանում շուրջ 400 երեխա է ընտանիք վերադարձել և այժմ ապրում է իր ծնողի կամ ծնողների հետ։ Գործընթացում, սակայն, լուրջ դժվարություններ են եղել, որոնք հաղթահարելու ջանքերը միակողմանի չէին։ Բացատրական աշխատանքներ ու հանդիպումներ են կազմակերպվել այն ծնողների հետ, որոնք, տարբեր պատճառներ ներկայացնելով, դեմ էին իրենց երեխաների ընտանիք վերադարձին։

Երբ 2019 թվականին միջոցներ ձեռնարկվեցին գիշերօթիկ հաստատություններից կամ շուրջօրյա խնամքի կենտրոններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, Գյումրիում գործող 2 պետական և մեկ բարեգործական գիշերօթիկ հաստատություններ կային, որտեղ ապրում էին 236 երեխա:

Խորքային ուսումնասիրություններ են կատարվել երեխաների ընտանիքներում։ Նրանց մեծ մասին թեև դժվարությամբ, բայց հնարավոր է եղել վերադարձնել ընտանիք, քանի որ, հոգեբանական խորհրդատվությունից բացի, միաժամանակ նյութական կամ գույքային աջակցություն է տրամադրվել նրանց։

«Խոշոր հաշվով, 174 երեխա արդեն վերամիավորվել է ընտանիքին։ Հաստատություններում մնացող 28-16-ն էլ արդեն վերադարձել է ընտանիք, և ստացվում է այնպես, որ մենք դեռևս ունենք 12 երեխա, որոնք դեռ չեն վերադարձել ընտանիք։ Այդ երեխաներն առանց ծնողական  խնամքի մնացածներն են կամ շատ ավելի ծանր իրավիճակներում հայտնվածները»,- նշում է  Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Այն դեպքերի համար, երբ հնարավոր չի եղել ապահովել երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք, մշակվել է մեկ այլ տիպի այլընտրանքային մոտեցում՝ խնամատարության ինստիտուտը։ Թեև արդեն գործում է, բայց նոր մոտեցումների մշակման անհրաժեշտություն կա։

Գյումրիում այժմ գործում է նաև երեխաների ու ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ մոտ 6 ամիս կարող են մնալ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված այն երեխաները, որոնք ընտանիք վերադառնալուց հետո էլ դարձյալ հայտնվել են ճգնաժամային իրավիճակներում։ Գրանցվել է մեկ դեպք, երեխան ընտանիքից նորից տեղափոխվել է Ճգնաժամային աջակցության կենտրոն։

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովի ընթացքում կարևորվեց այն, որ միայն երեխային ընտանիք վերադարձնելով կամ կենցաղային պայմանները բարելավելով՝ հնարավոր չէ գործընթացը լիարժեք ապահովել, այլ թիրախային ընտանիքներում պետականորեն անհրաժեշտ է մասնագիտական, սոցիալական աջակցություն և ամենօրյա մոնիթորինգ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP