23:49 15.05.2022
Դուք 38 կամ ավելի տարեկա՞ն եք: Այնուհետև կարող եք վերանայել, թե իրականում որքան քուն է ձեզ անհրաժեշտ: Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ ընդունված կարծիքը,թե 8 ժամ քունն անհրաժեշտ է մեծահասակներին, այժմ վերանայման կարիք ունի:
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի և Չինաստանի Ֆուդանի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ յոթ ժամ քունը կարող է իդեալական լինել միջին տարիքի և տարեց մարդկանց համար:
Հետազոտողները ուսումնասիրել են 38-ից 73 տարեկան մոտ 500,000 մասնակիցների տվյալները և պարզել, որ թե անբավարար, և թե չափից ավելի երկար քունը կապված է ճանաչողական գործունեության և մտավոր առողջության վատթարացման հետ:
Հետազոտության մասնակիցները կատարել են մի շարք ճանաչողական առաջադրանքներ, որոնցով ստուգվել են նրանց տեսողական ուշադրությունը, հիշողությունը և խնդիրներ լուծելու հմտությունները: Եվ նրանք, ովքեր անխափան յոթ ժամ էին քնում, ավելի լավ էին «գլուխ հանում» առաջադրանքներց, քան երկար քնողները:
Մեկ այլ կարևոր գործոն էլ կա՝ հետևողականությունը: Լավագույն արդյունքները նկատվել են այն մարդկանց մոտ, ովքեր քիչ տատանումներ են ունեցել իրենց քնի ռեժիմում և հավատարիմ են մնացել յոթ ժամյա գրաֆիկին:
Այլ կերպ ասած, մեկ գիշեր չորս ժամ քնելը չի կարելի «փոխհատուցել» հաջորդ գիշեր 10 ժամ քնելով։
Ընդհատված քուն. տկարամտության վտանգ
«Գիշերային լավ քունը կարևոր է կյանքի բոլոր փուլերում, բայց հատկապես տարիքի հետ այն դառնում է անհրաժեշտություն», – ասում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Բարբարա Սահակյանը:
Հետազոտողները նշում են, որ քնի պակասը, ամենայն հավանականությամբ, խանգարում է ուղեղի՝ տոքսիններից ազատվելու գործընթացին:
Երբ խորը քունը խանգարվում է, այն ազդում է հիշողության վրա, և դա կարող է հանգեցնել դեմենցիայի որոշ ձևերի:
Քնի տևողությունը ազդում է ուղեղի կառուցվածքի վրա
Հետազոտողները նաև ուսումնասիրել են ուղեղի գենետիկական տվյալները:Դրանք ցույց են տվել, որ քնի տևողությունը կարող է կապված լինել ուղեղի այնպիսի շրջանների կառուցվածքի հետ, ինչպիսիք են հիպոկամպումսը, որը համարվում է ուղեղի հիշողության և ուսուցման կենտրոնը, և նախակենտրոնական կեղևը, որը պատասխանատու է կամավոր շարժումների համար:
Քանի որ Ալցհեյմերի հիվանդությունն ու և տկարամտությունը ուղեկցվում են ճանաչողական խանգարումներով, հետազոտողները նշում են, որ այդ հիվանդություների ռիսկը ուղղակի կապ ունի քնի տևողության հետ, ինչը նշանակում է, որ քնի գիտության ոլորտում հետագա աշխատանքը կարևոր է:
«Տարեց մարդկանց քունը բարելավելու ուղիներ գտնելը կարող է վճռորոշ լինել՝ օգնելու նրանց պահպանել լավ հոգեկան առողջությունը և բարեկեցությունը, խուսափել հոգեբուժական խանգարումներից և դեմենցիայից , – ասել է բժիշկ Սահակյանը:
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...
20:50 03.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Շահսուվարյան փ. 3-9, Կոմիտասի պող. 27-35Ա, 29/2-31, 34-38, […] ...