21:16 14.05.2022
Դիետոլոգներ Ջանեթ Քոուլմանը և Տրիստա Բեսթը նշել են պարզ ուղիներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից: Փորձագետների խոսքերը մեջբերում է Eat This, Not That! պարբերականը:
Ջանեթ Քոլմանը կարծում է, որ շատ ջուր խմելն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց։ Օրգանիզմում հեղուկի պակասի դեպքում մարդը կարող է սովի ուժեղ զգացում ունենալ և ավելի դյուրագրգիռ դառնալ:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով, միկրոէլեմենտներով և մանրաթելերով։ Նա կարծում է, որ սննդակարգում պետք է ավելացնել բրոկկոլի, կաղամբ, սպանախ, պղպեղ, լոլիկ, գազար և սոխ։ Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել կարմիր մսի կանոնավոր օգտագործումից՝ սրտի հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի վտանգի պատճառով։ Բժիշկը խորհուրդ է տալիս այն փոխարինել հավով կամ ձկով: Ըստ Քոլմանի՝ նիհարել ցանկացողները պետք է նախաճաշեն արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Նիհարելու համար պետք է ուտել օրական ոչ թե երեք, այլ վեց անգամ՝փոքր չափաբաժիններով: Դա կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ազատվել ավելորդ կիլոգրամներից, նշել է նա։
Դիտեոլոգ Տրիստա Բեսթն էլ խորհուրդ է տալիս փորձել ընդհատվող ծոմ պահել, որը կարող է նաև օգնել ձեզ նիհարել: Բացի այդ, մասնագետը կոչ է անում հրաժարվել կիսաֆաբրիկատներից, քանի որ դրանք պարունակում են զտված ածխաջրեր, կայունացուցիչներ, էմուլգատորներ և այլ վնասակար բաղադրիչներ՝ պահպանման ժամկետը երկարացնելու և համը ուժեղացնելու համար։ Նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել աղիների գրգռման և աղիքային բակտերիաների անհավասարակշռության, բացատրել է նա:
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...