G7-ի երկրները համաձայնել են թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

G7-ի երկրները համաձայնել են թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի

18:18 14.05.2022

Մեծ Յոթնյակի երկրները համաձայնել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Իրանում միջուկային զենք չհայտնվի։ Այս մասին հայտնի է դարձել այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

«Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի։ Մենք հայտնում ենք մեր աջակցությունը համատեղ համապարփակ գործողությունների պլանի վերականգնմանը։ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն տարբերակը մնում է դիվանագիտական ճանապարհը»,- ասվում է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ։

G7-ի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ։

 

Ապրիլի 26-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտնել էր, որ Ամերիկան մտահոգված է այն փաստով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել։

Նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ համապարփակ գործողությունների պլանից դուրս գալու որոշումը արագացրել է Իրանի միջուկային ծրագիրը և սահմանափակել է միջազգային համագործակցությունը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

16:33 30.04.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ: Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […] ...

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:31 30.04.2025

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով […] ...

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

16:27 30.04.2025

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հաղորդում է The Economist ամսագիրը։ Հոդվածում նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները խոսել են 15 րոպե։ Զելենսկին այս ժամանակն օգտագործել է Թրամփին համոզելու համար Կիևի՝ անվերապահ հրադադարի պատրաստակամության մեջ։ Միաժամանակ նա պնդել է, […] ...

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

16:20 30.04.2025

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...

BACK_TO_TOP