Բնակարաններում թույլ տված ապօրինի ձևափոխությունները վնասում են շենքերի ամրությունը․ դրանք կանխարգելելու ուղեցույց են մշակել սեյսմաբանները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Բնակարաններում թույլ տված ապօրինի ձևափոխությունները վնասում են շենքերի ամրությունը․ դրանք կանխարգելելու ուղեցույց են մշակել սեյսմաբանները 

18:45 19.05.2022

Բազմաբնակարան շենքերում բնակիչների կատարած անթույլատրելի ձևափոխությունները լուրջ հետևանքներ կարող են թողնել կառույցների ամրության, սեյմսակայունության վրա։ 88-ին հազարավոր շենքեր փլուզվեցին ոչ միայն անորակ շինարարության, սեյսմիկ վտանգի սխալ գնահատման, նաև բնակիչների պատճառով, որոնք բնակարաններում վերանորոգումների ընթացքում կատարել էին բազմաթիվ ձևափոխություններ։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանի մասնագետների ուսումնասիրությունները փաստում են կատարված ապօրինությունները, որոնց մասին տվյալներն ամփոփվել են «Բազմաբնակարան շենքերում սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխությունների բացառման ու հայտնաբերման ուղեցույցում»։

«Ձևափոխությունների ժամանակ կառուցվածքային տարրերն էին վնասել կամ քանդել, այդ շենքերը փլուզվեցին, և շատ շենքեր դարձան վթարային այդ պատճառով»,- նշում է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։

Մինչ երկրաշարժը և երկրաշարժից հետո կառուցված Ախուրյանի երկու բազմաբնակարան շենքերում սեյսմիկի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, տվել համեմատականներ, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվել շենքերում, և արդյոք 88-ի հետևանքները դաս եղե՞լ են բնակիչների համար, որպեսզի խուսափեն ձևափոխություններից։

«Ցանկացած միջնորմ, ցանկացած շինարարական նախագծումներ կատարելիս հաշվի են առնվում նորմեր, որ շենքն ունենա սեյսմակայունություն։ Բնակիչները, առանց հասկանալու, մտածելով, որ դա չի բերի շենքի սեյսմակայունության նվազեցման, իրականացրել են այդպիսի ձևափոխություններ»,- ասում է Սերգեյ Նազարեթյանը։

«Գրեթե բոլոր ձևափոխությունները բնակարաններում նույն սխալով են․ հիմնականում  քանդելով բալկոնները, միջնորմերը կամ տեղափոխելով բալկոնները՝ միացրել էին խոհանոցին, սենյակների միջնորմերը քանդելուց քանդել էին նաև հեծանները»,- նշում է Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության առաջատար մասնագետ Սերգեյ Թաթոյանը։

Սերգեյ Թաթոյանը ուղեցույցի համահեղինակներից է։ Երկրաշարժից առաջ շենքերի մոտ 80%-ում ինքնակամ կամ ապօրինի ձևափոխություններ են արվել, այժմ էլ նույն վատ սովորությունը շարունակվում է, և ուսումնասիրված շենքերում մոտ 12 տոկոսի են հասնում ապօրինի ձևափոխությունները։

«Կոպիտ ասած՝ ավանդույթ չէ մեզ մոտ թույլտվություն վերցնելը, նոր  մշակույթ պետք է ժողովրդի մեջ մտցնել, որ առանց շինարարական նորմերի՝ պահպանության այդպիսի գործողություններ չանեն»,- ասում է Սերգեյ Թաթոյանը։

Ուսումնասիրության արդյունքներով, որոնք ամփոփվել են ուղեցույցում, ներկայացված են այն շենքերը, որոնք ձևափոխվել են, բայց վտանգ չեն ներկայացնում, մյուսները՝ թեթև խախտումներ են, և համայնքապետարանների կամ միջնորդ կազմակերպությունների կողմից լուծվող են, և երրորդը, որն ամենավտանգավորն է, վերաբերում է սեյսմակայունության նվազեցման բերող ձևափոխություններին։

Սեյսմաբաններն իրենց  կազմած ուղեցույցը տրամադրելու են ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի մշակվի կառուցապատման ռազմավարություն և իրազեկման քաղաքականություն տարվի բնակիչների հետ ևս։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP