11:10 22.02.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2017 թ Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր և իր դստեր նկատմամբ տեղի ունեցած բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին որպես տուժողներ) նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած նրան, որ Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները և ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: Դեռ ավելին՝ չնայած որ քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին որոշումը և այն լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձրել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, այնուամենայնիվ` վերջինս կայացրել է քրեական գործը կարճելու մասին որոշում՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը բողոքարկել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որի արդյունքում կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին:
Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում և կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները: Ապօրինության քողարկումով` խախտվել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի հիմնարար իրավունքները և ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք (1-ին, 3-րդ, 5-րդ, 14-րդ,) հոդվածներով:
2018 թվականի փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը (կից ներկայացվում է Բողոքը):
Հիշեցնելով 2017 թվականի մայիսի 14-ին կատարվածի մասին՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվականը շարունակում է.
Ոստիկանները, բացահայտ ապօրինի հրամանի ներքո, փորձում էին բերման ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի (առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ), ով նաև հանդիսանում էր Երևանի քաղաքապետի թեկնածու և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ի պաշտոնե ահազանգել էր ոստիկանություն` կատարվող հանցագործության մասին:
Մինչդեռ ոստիկանները բռնություններ և ֆիզիկական ուժ կիրառեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, պատճառեցին մարմնական բազմաթիվ վնասվածքներ՝ ընդհուպ մինչև Լիլիթ Դրամփյանին գլխուղեղի ցնցում պատճառելը, ապա առևանգեցին Լիլիթ Դրամփյանին:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...