19:51 20.05.2022
Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքների ավարտի համար ժամկետներ չեն սահմանվել, բայց այն վերաբացելու առիթը կարող է լինել «Քաղաքի օր» ամենամյա միջոցառումը։
Դահլիճի վերանորոգումից բացի, նոր աշխատանքներ են ձեռնարկվել։ Նոր համերգասրահը կունենա նաև վերափոխված մուտք։ Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել երաժշտական դպրոցի նախասրահի և պատուհանների նորոգման համար։ Կամերային երաժշտության չափորոշիչներին համապատասխան նոր համերգասրահը բաց հարթակ կդառնա պրոֆեսիոնալ երաժիշտների համար:
70-ականներին Հայաստանում այսպիսի տիպային 4 կառույցներ են եղել, որոնք ծառայել են արտադպրոցական՝ երաժշտական կրթությանը։ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի շենքը 88-ից հետո վերանորոգվել է, 30 տարի անց նույն շենքում մասնակի նորոգումներն արդեն մշակութային նոր նշանակության և ձևաչափի ներդրմանն են ուղղված։ Իսկ աշխատանքները կատարվում են երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ հիմնային նորոգումները սկսել են վերևից՝ կաթացող տանիքից։
Բաց ու վնասված տանիքի պատճառով քայքայվել էին դահլիճի պատերը, որի հետևանքներն արդեն շինարարը վերացրել է։ Ներսում հիմնականում փոփոխություններ չեն կատարել, ամբողջությամբ պահպանվել է դահլիճի նախկին տեսքը, չի մնացել հին բեմահարթակը։
«Բեմը վնասված էր, փայտե բեմ էր, ներքևի հատվածը լրիվ վնասված էր, կոտրված էր, ճիշտն ասած՝ նույնիսկ վախենալով էինք բեմում գործողություններ կատարում, որովհետև կարող է փլվեր։ Մոտ 50 տարվա տախտակներ էին ներքին հենակները, դրա համար ամբողջովին բեմը վերակառուցվեց և ավելի հուսալի ու ապահով վիճակում է հիմա»,- նշում է Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրեն Խորեն Վարդանյանը։
Գյումրիում կամերային երաժշտության համերգների հարմար դահլիճ չկա, իսկ մյուսներում համապատասխան հնչողություն չլինելու պատճառով շատ երաժիշտ-կատարողներ են հրաժարվել դասական երաժշտության համերգով հանդես գալ Գյումրիում։ Կամերային երաժշտության այսպիսի համերգասրահի կառուցումը թույլ կտա լրացնել այդ բացը։
«Շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ հրաժարվում են գալ ու նվագել այնպիսի դահլիճում, որը հենց այդ նպատակով չէ կառուցված․ կա՛մ գործիքը չի համապատասխանում, կա՛մ ձայնային ու լուսային հնարավորությունները։ Հիմա փորձել ենք լրացնել այդ բացը քաղաքի համար, և ամենաօպտիմալ, ամենահարմար և բյուջետային տարբերակը այս դահլիճի վերափոխումն է, ինչո՞ւ, որովհետև քիչ լուծումներով դահլիճի ֆիզիկական հնարավորությունները թույլ են տալիս նվիրել քաղաքին կամերային երաժշտության դահլիճ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Վերապրոֆիլավորումից հետո թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճն իր հարմարություններով և ակուստիկ հնարավորություններով կհամապատասխանի կամերային համերգասրահի պահանջներին։ Կամերային դահլիճին համապատասխան դասական՝ սևի ու սպիտակի համադրմամբ դիզայներական լուծում է առաջարկվել համերգասրահին։ Շինարարը հիմա աշխատում է այդ ուղղությամբ: Գունային այսպիսի ընտրությունը թեև ոչ միանշանակ է ընդունվում։
«Գիտեմ, որ մարդիկ մտածում են՝ արդյոք շատ մռա՞յլ չէ, բայց մասնագետները վստահեցնում են, որ հնարավոր կլինի սև պատի վրա ստանալ ցանկացած գույն՝ լույսերի միջոցով, բացի դրանից՝ վարագույրներ են լինելու, ոչ մեկ գույնով, հետո ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լույսերի այնպիսի լուծումներ ստանալ, որ մռայլություն հաստատ չենք պատրաստվում փոխանցել դահլիճին»,- ասում է Լիլիթ Թովմասյանը։
Որպես համերգասրահ՝ Գյումրիում միակն դահլիճն է լինելու, որ ունենալու է մոտ 250 աթոռ։ Դահլիճի համար նոր գույք արդեն ձեռք են բերել։ Դահլիճից դուրս զուգահեռ կվերանորոգվի երաժշտական դպրոցի նախասրահը, կփոխվեն այդ հատվածի պատուհանները, որոնք վատ վիճակում են գտնվում։ Տեղական բյուջեից ևս մոտ 8 մլն դրամ հատկացվել է նախասրահի վերանորոգմանը։
Նախասրահն իր հնարավորություններով վերանորոգումից հետո հնարավոր կլինի օգտագործել տարբեր մշակութային միջոցառումների համար։ Երգչախմբային փառատոների, լսումների կազմակերպման համար դահլիճը կտրամադրվի ոչ միայն Գյումրիի, նաև Հայաստանի ու նրա սահմաններից դուրս ապրող հայտնի ստեղծագործողներին։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...