12:58 21.05.2022
Գյումրիում բնակարանային ապահովմանն ուղղված «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը դեռ մնում է հստակեցումների փուլում։ Պատճառը շինանյութի, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում թանկացումներն են։ Գնային փոփոխություններով պայմանավորված հիմնադրամն անընդհատ վերանայում է բնակարանային ծրագրի տարբերակները։ Մինչ այդ հիմնադրամը բնակարաններ է կառուցել ու հատկացրել անօթևաններին։
Միաժամանակ, Գյումրիում սոցիալական բնակարանաշինության մեկ այլ ծրագրի առաջարկ է ներկայացվել։ Նախաձեռնությունը «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանն է, մտադիր է Գյումրիում անավարտ շենքը կառուցելուց հետո վերադարձնել քաղաքին, միայն առաջին հարկը ընկերությանը կտրամադրվի՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակների համար։
Ավելի քան 30 տարի, այսպիսի պայմաններում են ապրում տնակի բնակիչները, դրանք չեն փոխվում անգամ տնակի ժամանակ առ ժամանակ վերանորոգումից հետո։ Մխիթարյաններն իրենց տնակում քիչ թե շատ կոմունալ հարմարություններ ստեղծել են, այտեղ են մեծացել երկու զավակները, հիմա հերթը թոռներինն է, 88-ին բնակարան չեն կորցրել, վարձով են ապրել, անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն, բայց փաստացի տնատեր էլ չեն։ Սեփական ուժերով նոր բնակարան ձեռք բերել չեն կարողացել, հիմա համեմատաբար ձեռնտու տարբերակ են համարում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարանների ծրագրին դիմելը։
«Իմացա ծրագրի մասին, մտածեցի հնարավորություն է, օգտվենք, ոնց էլ լինի 10 տարվա ընթացքում էդ փողը կմուծենք, կմարենք, մանավանդ որ առանց տոկոսների է»,- նշում է տնակի բնակիչ Հասմիկ Հաջյանը։
Գյումրիում անօթևան ընտանիքի բնակարանային ապահովման ծրագրի առաջարկվող 50/50 տարբերակը հիմնադրամում դեռ անփոփոխ է մնում։ Այսինքն՝ ներդրվող գումարի 50 տոկոսը ընտանիքների համար անհատույց նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50-ը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ 10 տարվա ընթացքում, որից հետո բնակարանը կհամարվի նրանց սեփականությունը: Մոտեցումը վերջնական չէ, բայց դրանք կլինեն բնակարանաշինության արդյունքում, թե կգնվեն շուկայից։ Հիմնադրամում որոշումները դեռ վերանայում են։
«Հիմա, քննարկման արդյունքում, ևս մեկ անգամ ուսումնասիրվելու է, թե ունեցած բնակարանների գինը և նորը կառուցելու հետ համեմատականը ինչ տարբերություն կստացվի և վերջնական մոտակա օրերին որոշումը կընդունվի»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Նոր կառուցված բնակարան է տրվելու, թե գնված ու վերանորոգված՝ հիմնադրամն է որոշելու։ Իսկ շահառուների փաստաթղթերն արդեն ուսումնասիրվել են, 88 ընտանիք համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։ Եթե քննարկումների արդյունքում հիմնադրամը կրկին վերադառնա բնակարանների կառուցմանը, ապա այն կսկսեն նախատեսված հասցեում՝ նախորդ 2 ծրագրերով Անի թաղամասում կառուցված սոցիալական բնակարանների հարևանությամբ, անավարտ շենքի հիմքերի վրա։
Սոցիալական բնակարանաշինության մեկ այլ ծրագրի վերաբերյալ նաև հուշագիր է ստորագրվել։ Այն առաջարկել է «Դեպի առաջ» բարեգործական կազմակերպությունը։ Գյումրիում կիսակառույց կամ անավարտ շենք են նախատեսում վերակառուցել և վերադարձնել համայնքին։ Ընտրվել է Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան 1 հասցեի եռահարկ կիսակառույցը։ Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ևս 10-12 անօթևան ընտանիքի բնակարանի հարց կլուծվի։ Շահառուների ընտրությունը իր վրա է վերցնում կազմակերպությունը։
Բացի բնակարանաշինական բաղադրիչից, «Դեպի առաջ»-ի հետ նախատեսվում է համագործակցել նաև սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։ Վերակառուցված շենքի առաջին հարկը տրամադրվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակների համար:
Բնակարանաշինական մեկ այլ ծրագիր, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, Մուշ 2-2 թաղամասում մոտենում է ավարտին, որը կունենա նաև շարունակություն։ Արդեն կառուցված 2 շենքերում բնակարանատեր կդառնա 36 ընտանիք, շահագործման կհանձնվի նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ 88-ից հետո առաջին անգամ Գյումրիում կառուցվում են 5 հարկից բարձր շենքեր։ Նորակառույցների մի մասը լինելու են 6, ևս երկուսը՝ 7 հարկանի բնակելիներ։
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...