12:38 22.02.2018
«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը օրեր առաջ միջնորդություն է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի գործով ընթացող դատավարության ժամանակ ցուցմունք ներկայացնելու համար, սակայն մերժվել է։
Այսօր Սիմոնյանը եկել էր լրագրողների հետ հանդիպման, որպեսզի, ինչպես ինքը նշեց, խոսի այն մասին, ինչի մասին պետք է բարձրաձայներ վկայության ժամանակ։ Նա նշեց, որ երբ «Սասնա ծռեր» զինված խմբի տղաները վայր են դրել զենքերը, ինքը ենթարկվել է հետապնդումների։ Պատմեց, որ իր հետ համացանցով կապվում էին զանազան մարդիկ, նամակներ էին գրում և ասում, որ զենքը կա, մարդիկ կան և պատրաստ են անել այն, ինչ կասեն։ Սիմոյնանի խոսքով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ բառացի ասել են, որ կարող են գնալ և սպանել կոնկրետ մարդկանց։
Բանախոսն ասել է, որ իր համար ծիծաղելի է եղել այդ ամենը, որովհետև, ըստ նրա, գրողները ցածր ինտելեկտի մարդիկ էին և զգացել է, որ ներդրված են։ Դա հասկանալով՝ կոպտել է և արգելափակել՝ ասելով, որ իրենց դերը լավ չեն տանում։
Սիմոնյանը պատմել է, որ վերջին շրջանում նաև ֆիզիկական հետապնդումների է ենթարկվել։ Նրա պնդմամբ՝ 2016 թվականի դեկտեմբերի սկզբին եկել է հրապարակ, որ մասնակցի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ երթին։ Այդ ժամանակ իրեն մոտեցել է մի երիտասարդ և շատ ջերմ բարևել, ասել, որ ուզում է իրեն տեսնել և առաջարկել է հանդիպել։
Բանախոսը մտածել է, որ իրենց համակիրներից է, որովհետև հրապարակը լի է եղել երթին մասնակցող համակիրներով, համաձայնել է և տվել է իր հեռախոսահամարը, սակայն այդ երիտասարդը խնդրել է, որ իր տված համարով զանագահարի, որպեսզի գրանցվի համարը, քանի որ հեռախոսահամարը ինչ-որ տեղ է մոռացել։ Այդ տղան ներկայացել է որպես Սմբատ և ասել, որ գերազանց դիպուկահար է։
Պատմել է, որ 300 հոգի զորք ունի և կազմ, պատրաստ վիճակում են, օրն ու ժամն ասելու դեպքում հարձակում կգործեն։ Սիմոնյանի խոսքով՝ շփոթվել է և հասկացել, որ ծուղակն է ընկել։ Տեղյակ է պահել այդ մասին Ալեք Ենիգոմշյանին։ Երթը սկսվել է և չեն կարողացել այդ տղայի հետ խոսակցությունը շարունակել։ Երթից հետո տուն է եկել և տեսել, որ զանգեր է ստացել աննախադեպ քանակի։ Դրանից հետո անընդհատ նրան է զանգել այդ Սմբատը։ Ըստ Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռերի» մամուլի քարտուղարի՝ օրեր շարունակ սկսվել է հեռախոսային տեռոր իր նկատմամբ։
Արգելափակել է այդ անձի հեռախոսահամարը, որպեսզի զանգեր չստանա։ Ամիսներ անց՝ օգոստոսին, երբ սկսվել են դատավարությունները, Սիմոնյանը տեսել է Սմբատ Գալոյանին և ճանաչել, որ հենց այդ երիտասարդն է եղել իրեն մոտեցողը։ Բանախոսի պնդմամբ՝ այդ անձի ջանքերով է այդ շինծու գործը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եղել։ Այսինքն, ըստ Սյուզան Սիմոնյանի, Սմբատ Գալոյանը գործակալ է եղել և փորձել է իրենց էլ ներքաշել իր սարքած ծուղակի մեջ։
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...