Ֆրանսիան հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությունն ԵՄ-ին կարող է տևել մինչև 20 տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ֆրանսիան հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությունն ԵՄ-ին կարող է տևել մինչև 20 տարի

19:30 22.05.2022

Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը կարող է տևել ավելի քան մեկ տասնյակ ՝ հաշվի առնելով այն պահանջները, որոնք վերաբերում են թեկնածու երկրներին։ Այս կարծիքը հնչեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը Radio J-ի կիրակնօրյա եթերում։

«Մենք պետք է ազնիվ լինենք նրանց և մեր համաքաղաքացիների հետ: Եթե ասենք, որ Ուկրաինան կմիանա ԵՄ-ին վեց ամսից, մեկ տարի կամ երկու տարի հետո, դա ճիշտ չի լինի, քանի որ ԵՄ-ն որոշակի պահանջներ է դնում թեկնածուներին․․․ Կարող է լինել 15 կամ 20 տարի… Սա շատ երկար ընթացակարգ է»,- բացատրել է Բոնը։

Այդ կապակցությամբ, նրա խոսքով, տեղին կլինի որոշ արտոնություններ առաջարկել Ուկրաինային և մյուս երկրներին, որոնք ցանկանում են սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, մասնավորապես՝ Մոլդովային և Վրաստանին։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել եվրոպական քաղաքական համայնք, որն առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարծում է քաղաքական գործիչը։ Բոնի խոսքերով, այս համայնքի շրջանակներում ուկրաինացիները կարող էին «իրավունք ստանալ ազատ տեղաշարժվելու Եվրոպայում, մուտք ունենալ եվրոպական հիմնադրամների միջոցների մի մասին՝ երկրի տնտեսության վերականգնման համար»։ «Սա ԵՄ-ին լրացնող քաղաքական նախագիծ է, որը նախատեսված է այն երկրների համար, որոնք կցանկանան մերձենալ մեզ հետ»,- ասել է նա։

Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ուկրաինան հնարավորություն ունի արագացված հիմունքներով ստանալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, սակայն նրա անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ։ Եվրոպայի ապագայի վերաբերյալ Ստրասբուրգի կոնֆերանսում նա առաջարկ է արել ԵՄ-ից բացի ստեղծել նոր կազմակերպություն՝ Եվրոպական քաղաքական համայնք, որում ներառվի Ուկրաինան և մի քանի այլ երկրներ։ Սակայն այս միտքը որոշ եվրոպացի քաղաքական գործիչների մոտ անհանգստություն առաջացրեց։ Մասնավորապես, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ Փարիզի առաջարկը վկայում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության  լուծման հարցում «քաղաքական կամքի բացակայության» մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP