Գարնանացան Շիրակի մարզում՝ կրճատված ցանքատարածքներով․ հողերի մի մասը գյուղացին թողել է խոտհարքի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գարնանացան Շիրակի մարզում՝ կրճատված ցանքատարածքներով․ հողերի մի մասը գյուղացին թողել է խոտհարքի տակ

19:59 23.05.2022

 

Մարզի ցածրադիր ու բարձրադիր հողերում, որոնք սեզոնին գոնե ոռոգման ջուր տեսնում են, տարբեր ժամանակահատվածում են վարուցանք սկսում։ Դեռ համայնքներում ամբողջությամբ  գարնանացանն ավարտված չէ, բայց նախնական արդյունքներով` ընդհանուր ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, ցածր է լինելու։

Գյուղացիական տնտեսությունները գարնանացան քիչ են ցանել, գարու սերմացու անցած տարվանից չեն պահեստավորել, պետական աջակցությամբ սերմացու էլ այս տարի չունեցան:

«10 հեկտար կցանեինք, հիմա դարձրեցինք 3 հեկտար»։

«Անցած տարի աշնանացան ցորեն եմ ցանել, անցյալ տարի էլ բերքը լավ չէր, այս տարի էլ սուբսիդավորում չեղավ, դրա համար չցանեցինք»,- նշել են գյուղացիները։

Մարզում 78.000 հեկտար վարելահողից միայն 20.000-ն է ոռոգելի: Նախորդ տարի 52.000 հեկտարն է մշակվել, այսինքն՝ մոտ 25.000-ը գրեթե ամեն տարի անմշակ է մնում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նախորդ տարվա ցուցանիշներն է համեմատում։ 15.000 հեկտար գարնանացանի գարի է մշակվել անցած տարի, այս տարի արդեն պակասել է 5 հազար հեկտարով։

«Ունենք գարնանացան գարու շուրջ  10․000 հեկտար իրականացված ցանք, կարտոֆիլի՝ շուրջ 2800 հեկտար, կերային մշակաբույսի՝ շուրջ 3000 հեկտար ցանքատարածություն»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Վարուցանքի աշխատանքները դեռ ավարտված չեն, տվյալներն ավելի կամ քիչ փոփոխություն կարող են կրել, բայց ոչ հացահատիկային մշակաբույսերի առումով, կանխատեսվում է  կարտոֆիլի ցանքատարածքների ավելացում։ Օրինակ՝ նախորդ տարի 3400 հեկտար կարտոֆիլ է մշակվել։

Հացահատիկային մշակաբույսերի վարուցանքից հրաժարվող տնտեսությունները հողն անմշակ չթողնելու համար, բացի կարտոֆիլից, նախընտրել են կերային մշակաբույսեր ցանել, կամ հենց այնպես՝ հողը թողել են խոտհարքի տակ։ Գարու և ցորենի սերմացուն, ամեն դեպքում, մատակարարները գյուղացիական տնտեսություններին առաջարկել են ոչ ձեռնտու գնով։

«Ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել մարզում սերմացու ներկրել, իսկ ներկրողների մոտ որոշակի քանակ պահպանվել է, չի իրացվել»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը։

Հողերի մեծ մասը, ոլորտի պատասխանատուն կանխատեսում է, որ այս տարի կմնան խոտի տակ, գոնե անասնակերի պակասի խնդիրը կլուծեն, և հիմնականում այն հողատարածքներն են, որոնք անջրդի են և նպատակահարմար են կերային մշակաբույսերի համար։

«Ենթադրում եմ՝ պայմանավորված է խոտի գնի բարձրացմամբ, մարդիկ ավելի շատ սկսել են անասնակեր խոտի համար կերային մշակաբույսեր աճեցնել»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը։

Ցածրադիր գոտիներում գարնանացանի աշխատանքներն ավարտվում են, բարձրադիր հատվածներում՝ Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, գյուղացին դեռ անելիքներ ունի։ Մարզի հյուսիսային երկու տարածաշրջանում հողերն հիմնականում անջրդի են, որտեղ առատ բերք ստանալու պայմանները բարենպաստ չեն, փոխարենը՝ ալպիական մարգագետիններով հարուստ Աշոցքի և Ամասիայի վերին ենթաշրջանը խոտաբույսերի բնական աճի ամենալավ տարածքներն են համարվում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP