16:38 23.05.2022
Պորտուգալիայի իշխանությունները երկրում կապիկի ծաղկի 37 դեպք են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Diário de Notícias թերթը։
«Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով մարդկանց վարակման ևս 14 դեպք, ընդհանուր՝ մինչ օրս հաստատված 37 դեպք»,- նշել են հանրապետության առողջապահության գլխավոր վարչությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում՝ արևադարձային և խոնավ անտառների մոտ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, հիմնականում կրծողներից և պրիմատներից, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է: Սովորաբար, մահացության մակարդակը կազմում է 1% և 10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում: Կապիկի ծաղկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղկի դեմ նախնական պատվաստումը ապահովում է նաև հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում:
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...