Լեյտենանտի կոչումներ՝ ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Լեյտենանտի կոչումներ՝ ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտներին

19:36 23.05.2022

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտի հանդիսավորությամբ հանձնվել են պահեստազորի առաջին սպայական կոչումները։ Լեյտենանտի ուսադիրներ են ստացել սպայական կոչման համար անհրաժեշտ քննություններն հաղթահարած, բարձր առաջադիմությամբ աղջիկ շրջանավարտները, որոնք բուհն ավարտել են 2020-21 ուսումնական տարում։

Ուսանողներն ավարտում են առանց կոչումների, ուսադիրների շնորհում կատարվում է, երբ դիմում են և հաղթահարում հատուկ քննությունները։ Աղջիկներն իրենք են ցանկություն հայտնել մասնակցել առաջին ուսադիրները կրելու քննություններին։

«Սպայական կոչումը ինքնանպատակ չէ, այն պատվաբեր է և պարտավորեցնող, ուսադիրներ կրողները պետք է իրենց գիտելիքները, կարողությունները ոչ միայն ցուցաբերեն, այլ նաև փոխանցեն զինակիցներին, և որ ամենակարևորն է՝ մարտական իրավիճակում։ Ես ավելի քան վստահ եմ, որ մեր նորաթուխ լեյտենանտները, արժանիորեն կդրսևորեն իրենց հետագա գործունեության ընթացքում, որ ոլորտում էլ ներգրավված լինեն»,- շրջանավարտներին ուսադիրները հանձնելիս նշել է ՇՊՀ ռազմական ամբիոնի պետ Արթուր Մկրտչյանը։

Իր առաջին սպայական կոչումը ստացավ նաև Սվետլանա Սարգսյանը։ Զինվորական գործի հանդեպ սերը ժառանգել է հորից, որն Արցախյան ազատամարտի մասնակից է։ Դեռ փոքրուց իրենց ընտանիքում լսել է բանակի ու զինվորի, զինվորականի դերի մասին, հենց այդ դաստիարակությամբ էլ առաջ է գնացել, պատվով, հպարտությամբ կրել զինվորական համազգեստը։

«Դպրոցական ժամանակներում հենց միջոցառում էր լինում, ես էի կրում զինվորականի համազգեստը, դերերը հենց իմն էին, հրամանատարների դեր էի միշտ տանում»,- ShantNews.am-ի հետ զրույցում պատմել է Սվետլանան։

Դպրոցական միջոցառումներից դուրս, պատանի երկրապահի ակումբ է հաճախել, դպրոցն ավարտելուց արդեն հստակ որոշել էր՝ զինվորական է դառնալու։ Իր որոշմանը մայրն է դեմ եղել, բայց հայրն ասել է՝ դառնալու է զինվորական, և վերջ։

Զինվորականի ուղին ընտրել և համոզվել է՝ դժվար է շատ, ամեն օր շարային քայլը, վազելը, կրակային պատրաստությունները, աղջկական գործեր չեն, բայց չի հուսահատվել, ասում է՝ համալսարան ընդունվելու հենց առաջին օրն են դասախոսներն ասել, եթե ցանկանում ես զինվորական դառնալ, առաջնահերթ պիտի մեծ կամքի ուժ դրսևորես։

«Ոչ մի հեշտ բան չկա էս կյանքում, ամեն մասնագիտություն ունի իր դժվարությունը, բայց ես, որպես աղջիկ, ընտրեցի էս գործը գիտակցաբար։ Նախ՝ ընտրեցի սերունդ դաստիարակելու համար, հետո ընտրեցի որպես հայրենասեր, ու կապ չունի՝ տղա ես, թե աղջիկ, երկրի պաշտպանության համար սեռն ընդհանրապես կապ չունի, եթե պետք եղավ, աղջիկ թե տղա, ինչպես 90-ականներին, հիմա էլ մենք պարտավոր ենք զենք վերցնել»,- ասում է նա։

Սվետլանան այժմ Շիրակի մարզի պատանի երկրապահ ակումբն է ղեկավարում, նոր ուսումնական տարում կդիմի նաև հանրակրթական դպրոցում դասավանդելու համար։ Ընդհանուր առմամբ, ռազմական ամբիոնի մոտ հարյուր ուսանողների զգալի մասը աղջիկներ են, որոնք և տղաներին չեն զիջում։

«Աղջիկները շատ կարգապահ են, շատ հայրենասեր են, ավելի զգոն են, ավելի ձգված, ավելի պարտաճանաչ են»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ռազմական ամբիոնի պետի տեղակալ Մուշեղ Տիտանյանը

Մուշեղ Տիտանյանը հետո հավելեց, որ հիմա էլ  բուհի մագիստրատուրայի ուսանողները աղջիկներ են։ Շիրակի մայր բուհի ռազմական ամբիոնի շրջանավարտները երբեմն ուսումը շարունակում են նաև ռազմական համալսարանում, նրանցից շատերն էլ սպայագրվում են բանակին կամ իրենց ծառայությունը շարունակում Հանրապետության դպրոցներում՝ որպես նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչներ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP