14:40 24.05.2022
Ֆիննական «Fennovoima»-ն հետ է կանչել «Ռոսատոմ»-ի հետ համատեղ ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման լիցենզիա ստանալու հայտը: Հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։ Մայիսի 2-ին ընկերությունը խզել է պայմանագիրը RAOS Project-ի («Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկություն) հետ։ Համատեղ նախագծի իրագործումից հրաժարվելը Ֆեննովիման բացատրել է ռուսական կողմի ուշացումներով։
Ատոմակայանը նախատեսվում էր կառուցել Ֆինլանդիայի Պիհայոկի քաղաքում։ Ընկերությունը հայտնել է, որ ներկա պայմաններում որոշել է կենտրոնանալ «Պիհայոկիի տարածքի պահպանման վրա»։ «Պիհայոկիում գտնվող տարածքում պայմանագրի հետ կապված աշխատանքները դադարեցվել են, և Fennovoima-ն այժմ կենտրոնացած է կարճաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման վրա: Fennovoima-ի որոշ աշխատանքներ կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Fennovoima-ն մայիսի 2-ին խզել է Rosatom-ի հետ Hanhikivi-1-ի կառուցման պայմանագիրը։ Ըստ նրա ներկայացուցիչների՝ նախագծի իրականացումը լրջորեն հետաձգվել է՝ ըստ նախնական ժամանակացույցի՝ ատոմակայանները պետք է գործարկվեին 2018 թվականին, ապա ծրագրի ավարտի ժամկետները տեղափոխվեցին 2024 թվական։ Ֆինլանդիայի էկոնոմիկայի նախարարությունն արդարացված է անվանել ընկերության որոշումը։ «Ռոսատոմ»-ն իր հերթին նշել է, որ Ֆեննովոյմայի որոշումը «բացարձակ անհասկանալի է»։
Ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և գազի արտահանումը Ֆինլանդիա։ Մայիսի 14-ից Inter RAO-ի ռուսական դուստր ձեռնարկությունը՝ RAO Nordic Oy-ը, դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա «վճարումների ընդունման դժվարությունների պատճառով»։ Բացի դրանից՝ սկանդինավյան երկիրը հրաժարվել է վճարել Ռուսաստանից գազի դիմաց նոր սխեմայով և չի վճարել ապրիլին մատակարարված գազի համար՝ մայիսի 20-ին։ Դրանից հետո Ռուսաստանը դադարեցրեց տարանցումը։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...