19:15 24.05.2022
Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից բացի, պետք է ունենան բնատուր ձիրք և տաղանդ։
Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 6 բաժիններում հատկացված 12 անվճար և 33 վճարովի տեղերի համար դիմել է 22 դիմորդ։ Այսպիսի արդյունք կանխատեսում էին, քանի որ դիմորդների մեծ մասը նախապատրաստական բաժնի սովորողներն են։
Կատարողական բաժիններից բացի, մի քանի տարի է՝ բուհում ավելացել է մասնագիտական մանկավարժություն բաժինը, որը նախկինում համարվում էր ՇՊՀ-ի երգ-երաժշտության բաժին։ Մասնագիտական մանկավարժությունում այս տարի էլ դիմորդների պակաս չունեն։ Երգ-երաժշտություն առարկայի ուսուցիչներ են պատրաստում հանրակրթական դպրոցների համար։
«Բնականաբար, նոր ծրագրերին համապատասխան, մեր պատրաստած մասնագետներն ավելի կատարելագործված ու դպրոցական ծրագրերին համահունչ կրթություն են ստանում»,- նշում է ԵՊԿ ԳՄ տնօրենի տեղակալ Անի Ասատրյանը։
Վերջին տարիներին բուհը դիմորդներ չունի երաժշտական արվեստ բաժնում։ Պատճառները, ըստ մասնագետների, երաժշտարվեստի նկատմամբ վերաբերմունքի պակասն է։ Դիմորդների պասիվությունը մտահոգիչ է նաև ազգային նվագարանների բաժիններում, որտեղ հատկացված տեղերը միշտ թափուր են մնում։ Սազը, թառը, քամանչան, շվին, սրինգը կամ տավիղը այս տարի էլ չեն գրավել դիմորդներին։ Տավիղի բաժնի միակ ուսանողուհին անցած տարի է բուհ ընդունվել, իսկ նորագույն այս գործիքը բուհի մասնաճյուղին նվեր է Գերմանիայից։ Նվագարանը կա, բաժինը գործում է, բայց այս տարի դիմորդ չունեն։
Նույն պատկերն է նաև ջութակի և դիրիժորական բաժիններում: Արվեստների ակադեմիայի մյուս մասնաճյուղում՝ Գեղարվեստի ակադեմիայում, դիմում-հայտերի առաջին փուլը հաջող ելք է ունեցել, սահմանված տեղերի քանակը լրացվել է, ինչը, նախորդ տարվա համեմատ, լավագույն ցուցանիշ է համարվում։
«2020 թ․-ին ունեցել ենք 31 դիմում, 2021-ին՝ 34, իսկ այս տարի միայն առաջին փուլով՝ 45 դիմորդ։ Նույնիսկ բաժիններ ունենք, որ մրցույթներ են լինելու, իսկ սա վերջին 10 տարվա լավագույն ցուցանիշն է մեզ համար»,- նշում է ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։
Մրցակցություն է սպասվում «Կերպարվեստ» մասնագիտության տարբեր բաժիններում։ Բուհի համար գնալով թրենդային են դառնում նաև հագուստի մոդելավորման, դիզայնի և գրաֆիկայի բաժինները, պահանջված մասնագիտություններ են դարձել՝ շուկայի թելադրանքով։
Դեկորատիվ կիրառական արվեստը ևս չի զիջում մոդելավորմանը։ Այս բաժնում են համատեղվում դարբնագործությունն ու գունավոր մետաղի մշակումը։ Հետաքրքիր է նաև այն, որ այս ուղղությամբ սկսել են զբաղվել նաև աղջիկները։ Ամեն դեպքում, Գեղարվեստի ակադեմիայում ևս թափուր տեղերով մասնագիտություն ունեն։ Դիմում-հայտեր չեն ստացել «Արվեստի պատմություն և տեսություն» բաժնում։ Արվեստաբանությունն արդեն երկրորդ տարին է՝ ոչ մեկին չի հետաքրքրում։
«Այսօրվա երիտասարդությունը գնում է այնպիսի մասնագիտությունների, որտեղ կիրառելով իր գիտելիքները, կկարողանա գումար վաստակել։ Այս առումով արվեստաբանությունն այն մասնագիտությունն է, որտեղ շատ դժվար է գիտելիքների շնորհիվ օրվա ապրուստի հարցը լուծել»,- ասում է Վահագն Ղուկասյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում ստացված դիմում-հայտերի արդյունքներից դեռ տվյալներ չունեն, ամփոփումը մայր բուհում է տեղի ունենում։ Գյումրիի մասնաճյուղը նախորդ տարիներից է հայտնի, որ դերասանական բաժնում գրեթե միշտ դիմորդների համալրման խնդիր չի ունեցել։
Ընդհանուր առմամբ, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դիմորդներ չունեն «Թատերագիտություն» մասնագիտությունում։ Արվեստի բուհերի դիմորդները հանձնում են ներբուհական քննություններ։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...