ԵՄ-ն սառեցրել է ՌԴ գործարարների՝ 10 մլրդ եվրոյի չափով ակտիվները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ԵՄ-ն սառեցրել է ՌԴ գործարարների՝ 10 մլրդ եվրոյի չափով ակտիվները

13:30 25.05.2022

Պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի Դաշնությունից գործարարների ակտիվները՝ մոտ 10 մլրդ եվրոյի չափով, գրում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետևանքով ռուս ձեռնարկատերերը կորցրել են մուտքը դեպի շքեղ զբոսանավեր, անշարժ գույք և այլ ակտիվներ, որոնց արժեքը կազմում է 10 միլիարդ եվրոյից մի փոքր պակաս, ապրիլի 8-ի դրությամբ այդ թիվը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ եվրո:

Եվրահանձնաժողովը ծրագրում է չորեքշաբթի ներկայացնել օրինագիծ, որը թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները։ Հետագայում այդ միջոցները, ըստ DPA-ի, կարող են օգտագործվել Ուկրաինայի վերականգնման համար։ Երեքշաբթի ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ «ԵՄ-ն դրա համար պետք է բոլոր քարերը շրջի, եթե հնարավոր է, նույնիսկ օգտագործի ռուսական ակտիվները, որոնք սառեցված են ԵՄ-ում»:

Մարտի սկզբին, ըստ Deutsche Presse-Agentur-ի, ստեղծվել է ԵՄ հատուկ ստորաբաժանում՝ ԵՄ երկրների միջև ավելի սերտ համագործակցություն ապահովելու և ձեռնարկատերերի ակտիվներին հետևելու համար։ Մեկ ամիս անց ամփոփվեց առաջին արդյունքը՝ մինչ այդ ԵՄ երկրներում 29,5 մլրդ եվրոյի ակտիվներ էին սառեցվել՝ 6,7 մլրդ եվրոն գործարարների ակտիվներն են։ Այս գումարին ավելացել են ՌԴ կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

BACK_TO_TOP