Չնայած շարունակվող բնական աճին, ՀՀ բնակչությունը մեկ տարում նվազել է 10 հազարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Չնայած շարունակվող բնական աճին, ՀՀ բնակչությունը մեկ տարում նվազել է 10 հազարով

23:37 01.08.2018

Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ:

Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով,
հասնելով 1 894,4 հազարի, իսկ գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով՝ մինչև 1 075.4 հազար:
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը կրճատվել է 2.9 հազարով, 6 հազար
արտահոսքի և 3.1 հազար բնական աճի տարբերության հաշվին: 2017 թվականի նույն ժամանակահատվածում
բնական աճը կազմել էր 2.6 հազար, իսկ արտագաղթը`8.8 հազար, իսկ 2016-ին բնական աճը կազմել էր 4.0
հազար, արտահոսքը` 7,5 հազար մարդ:

Այնուամենայնիվ, 2016 թվականից մինչև 2018 թվականի առաջին կիսամյակը ծնունդների թիվը երկրում
աստիճանաբար նվազել է`18 393-ից մինչև 16 189: Մահացության թիվը 14403-ից 2016-ի առաջին
կիսամյակում նվազել է մինչև 13 112 2018-ին: Կրճատվում է նաև ամուսնությունների թիվը: 2016-ի
առաջին կիսամյակում տեղի է ունեցել 7739 ամուսնություն, իսկ այս տարվա նույն
ժամանակահատվածում`6 802ամուսնություն: Իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է`1753-ից մինչև
1 915: Ընդ որում, ամուսնալուծությունների գագաթնակետը եղել է 2017 թվականի նույն
ժամանակահատվածը`1949 ամուսնալուծություն:

Ըստ փորձագետների, այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է վերջին տարիներին երկրի բնակչության թվի կրճատման ամենացածր մակարդակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են

ԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

BACK_TO_TOP