18:38 26.05.2022
2022 թվականին Շիրակի մարզի 5 խոշորացված համայնքներից և Գյումրիից կառավարություն է ներկայացվել սուբվենցիոն 44 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր արժեքը, նախնական փաթեթների գնահատումով, կազմում է 7 մլրդ 229 մլն դրամ։ Համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, կառուցման տարբեր բաղադրիչներով նախագծերն նախնական հավանության են արժանացել, որոնք դեռ հաստատման փուլում են։ Գործընթացների կազմակերպման ժամանակատարության պատճառով գրեթե ամեն տարի համայնքներում ծրագրերն ուշ են գործնական փուլ մտնում և արդյունքում՝ սկսված շինարարությունները տեղափոխվում են հաջորդ տարի։
Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով կոմունալ ծառայության տեխնիկական սպասարկման կենտրոնի շինարարությունը սկսել էին տարվա կեսին։ Հաստատված ծրագրերի համար ամռան կեսին անցկացված մրցույթից հետո շինկազմակերպություններն աշնանն էին աշխատանքները սկսել, իսկ աշնանը սկսված շինարարությունը տեղի եղանակային պայմաններում երկար շարունակել չէին կարող։ Սա թերևս պատճառներից միայն մեկը չէր։
«Կարգն այնպես է, որ 70 մլն դրամից ավելի ծրագրի դեպքում, շինարարին մրցույթից հետո 40 օր է ժամկետ տրվում, հիմա մինչև մրցույթները լինում են, մինչև ուզում են գործ սկսել, աշուն է լինում, դրան գումարած՝ մի շարք գործոններ կան, որոնք խանգարում են շինարարության ընթացքին։ Առաջինն աշխատուժի պակասն է, խիստ պակաս կա աշխատողների»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սարգսյանը։
Համաֆինանսավորմամբ կառուցվող նոր ավտոպարկի համար մոտ 65 մլն դրամ է ծախսվելու։ Հարմարություններ են ստեղծելու խոշորացված համայնքի 35 բնակավայրերը սպասարկող տեխնիկաների պահպանության և վերանորոգման համար։ Ավտոպարկի բազան ևս սուբվենցիոն միջոցներով են թարմացրել, ձեռք են բերել բազմաֆունկցիոնալ տեխնիկաներ, որոնք մինչ օրս կայանատեղի չունեն, Ախուրյանի համայնքապետարանի վարչական շենքի հարևանությամբ պահում են բաց երկնքի տակ։
«Մեր մեխանիզմները շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։ Ի վերջո, թանկարժեք մեքենաներ են, ունենք 2 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, կամազ, ինքնաթափ և այլն, որոնք ձմեռային պայմաններում բաց երկնքի տակ թողնելը հանցագործություն է»,- նշում է Սամվել Սարգսյանը։
Նոր կառուցվող ավտոպարկի կայանվող տեխնիկան սպասարկելու է Ախուրյան բնակավայրի հարևան գյուղերին, իսկ խոշորացված համայնքի հեռավոր գյուղերի սպասարկումն ապահովելու է Մարմաշեն բնակավայրում գործող նոր ավտոպարկը։ 2 կենտրոնները միասին՝ մոտ 14 միավոր նոր գնված տեխնիկա ունեն։
Սուբվենցիոն ծրագրով նախորդ տարվա աշնանը՝ սեպտեմբերին էր սկսվել նաև Ջրառատի մանկապարտեզի շինարարությունը։ Լեռնային այս գյուղում տարվա այդ շրջանում շինարարություն սկսելը ռիսկային է, քանի որ Ջրառատում սովորաբար արդեն սեպտեմբերին գիշերային ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, իսկ այդ պայմաններում շինարարական նորմատիվներով աշխատանքներ անելն անթույլատրելի է։ 2021 թվականին շինարարը հասցրել է միայն շենքի հիմքերը փորել։
50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքի նկուղային հարկը համայնքին ծառայելու է որպես ապաստարան։ Սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը ենթադրում է միայն ապաստարանի կառուցում։
Մինչև օգոստոս շինարարն ավարտելու է այդ աշխատանքները, որից հետո արդեն կհայտարարվի ծրագրի երկրորդ փուլի շինարարի մրցույթ։ Հաշվի առնելով շինանյութի շուկայում թանկացումները, այս փուլում շինարարը կարող է իր նախատեսած ֆինանսավորման չափը վերանայել։
«Երկրորդ փուլի համար նոր նախահաշիվ է պատվիրում շինարարը։ Այսինքն՝ էս տարվա աշխատանքների համար մենք նախագծերը կազմել ենք 2021 թ․-ին, բայց ապրիլ ամսին, Քաղաքաշինության կոմիտեի գնագրքով վերահաշվարկ ենք արել և նախահաշվային արժեքները ներկայացրել արդեն թանկացված գներով»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության բաժնի գլխավոր մասնագետը։
Մոտ 1000 բնակիչ ունեցող համայնքը չունի գործող մանկապարտեզ։ Ջրառատի երեխաները հաճախում են հարևան Բասեն գյուղի, Ախուրյանի մանկապարտեզներ։ 2-րդ փուլի մեկնարկից առաջ, մրցութային ու փաստաթղթային գործընթացների ժամկետներից ելնելով, սպասվում է որ 2021-ի սուբվենցիոն այս ծրագիրն ավարտին կհասնի 2023 թվականին։ Ախուրյան խոշորացված համայնքում սա միակ մանկապարտեզը չէ, որ կառուցվում է սուբվենցիոն ծրագրով։ Ընթացքի մեջ են Վահրամաբերդի, Շիրակի և Հացիկի մանկապարտեզների կառուցումները, անավարտ է նաև Արևիկ գյուղի ճանապարհի նորոգումը։
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...